f

Անկախ

Երազները պոետիկ պատկերավորմամբ


Խոսք ընթերցողի

    Իմ կարծիքով բանաստեղծական աշխարհ մուտք գործելու համար կարևոր է տեսնել այն, ինչը դեռ ոչ ոք չի տեսել, ինչ առաջինը բանաստեղծի աչքն է նկատել, և որ շուտով նրա միջոցով կպատկանի բոլորին: 
  

 Երազներ, անշուշտ, բոլորն են տեսել ու շարունակելու են տեսնել, բայց ,Հիգիենիկ երազներե ներկայացնելու առաքելությունը Վանաձորցի Լիլիթ Հովհաննիսյանինն է:

Հիմա ձեռքիս խորիմաստ ընծայագրով՛՛Արարատ Մկրտումյան՛՛ ամենամյա 2022թ. մրցանակաբաշխության գլխավոր մրցանակի արժանացած նրա անդրանիկ ժողովածուն է: Այստեղ նրա երազն ու երազանքներն են պոետիկ պատկերավորմամբ: Նրա պոեզիան ինքնատիպ ոճի նկարագրություններով, լեզվաարտահայտչական ամենաբարձր հնարքներով, զգացմունքային շեշտադրումներով ընթերցողին հրավիրում է պոեզիայի զարմանահրաշ աշխարհ, խոստանալով մտքի, բառ ու բանի ճոխ հրավառություն:

... Սկզբում կարոտի և ցավի մասին՝ հոգին որբանում է, կարոտն առանց մայրիկի տագնապում է: Հային բնորոշ զգացումներ են, մայրապաշտության անմոռանալի օրինակներ: Գրքի ՛՛Երազների ալգորիթմներ՛՛ խորագրված առաջին բաժինն ավարտվում է նվաճած դրախտի պատկերավորմամբ: Շարունակության մեջ՛՛Միտքը սինթեզում է լռությունը՛՛: Լռում է, խորհում հեղինակը և ընթեցողի համար բարձրաձայնում.
          

 ,... Այժմ ինձ են պատկանում
իմ կտակի հեղինակային իրավունքներըե:
Անցյալ-ներկա-ապագա սլացքը հետադարձ չունի, բայց միաժամանակ պատմությունը չպիտի ջնջել, չպիտի վերաորակավորել, մահն է միայն վերագործարկում կյանքը.
      

 Ծնվելիս չգիտակցեցի
Աստծո պարգևը և լաց եղա,
իսկ մահին պետք է
ժպիտով դիմավորեմ
քանզի շնորհակալ եմ
կյանքի ամեն ակնթարթի համար...
Պոեզիան առանց սիրո և կարոտի կարծես չի լինում, իսկ Լիլիթը եզրահանգում է՝ ,սերը մեդիտացիա է կարոտի աչքերումե: Հենց այդպես է վերնագրված գիրքը եզրափակող 3-րդ բաժինը, որտեղ սիրո թերապիա է, սիրո բացիկներ են և բառերի սիմֆոնիա.
        Ես արտասվում եմ
        հայելու վրա,
որ այստեղ հնչի
բառերի սիմֆոնիան,
իսկ դու կարդաս.
-    Ես սիրում քեզ, սիրելիս:

Հարգելի ընթերցող, ես գրականագետ չեմ ու չեմ էլ նպատակադրվել խորությամբ վերլուծել Լիլիթի պոեզիան, պարզապես որպես ընթերցող ուզեցի հանրայնացնել իմ անձնական ընկալումները և միանալ հեղինակի շնորհակալական խոսքին հասցեագրված վերը հիշատակված մրցանակաբաշխության և գրքի տպագրության հովանավոր Արթուր Մկրտումյանին, նաև նրանց, ում ջանքերի գնով աշխարհ է եկել այս գիրքը, որ ազդարարում է հեղինակի մուտքը պոեզիայի անդաստան:

Հ.Գ. Չոր թվերը հաճախ քաղցրություններ են հուշում: Շնորհավորելով Լիլիթի մուտքը պոեզիայի խայտաբղետ մոլորակ, ավելորդ չեմ համարում շնորհավորել նաև նրա ծննդյան և միաժամանակ Վանաձորի մանկավարժական ինստիտուտը (հիմա՝ համալսարան)ավարտելու կլոր տարեթվերի առթիվ: Իր առաջին ժողովածուն արժանի ինքնանվեր է այդ հիշարժան իրադարձություններին, միաժամանակ նվեր ընթերցող հանրությանը:

Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ
 

  Վաղարշակ Ղորխմազյան  Հայաստան

«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Մի քանի ՀԿ-ներ պահանջում են կառավարությունից թափանցիկություն ապահովել սահմանազատման աշխատանքներում
Սև բերետավորները ուրախացել են,որ թուրքի համար ճանապարհ բացեցին դեպի Հայաստան,տեսանյութ
#Բագրատ_Սրբազան-ի կենսագրությունը հայերեն և անգլերեն
Ըստ Google Earth-ի, Կիրանցի նոր կառուցվող դպրոցի շենքի մոտավոր հեռավորությունն է այնտեղից, որտեղ «սահմանազատումից» հետո կանգնելու են թշնամու զինված բաշիբոզուկները
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է աշխատանքից
Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
Ավելին
Ավելին