Ոչ միայն ճարպային և տապակած ուտելիքները կարող են այրոց առաջացնել։ Առողջ և ծանոթ ուտելիքները կարող են նաև ստամոքսում տհաճ այրման սենսացիա առաջացնել։ Այդ մասին Eat This, Not That-ին ասել է սննդաբան Լիզա Մոսկովիցը։ Գրում է Gazeta,ru-ն։
Հաճախակի այրոցների դեպքում ավելի լավ է դադարեցնել ցիտրուսային մրգեր, հատկապես թարմ քամած հյութեր խմելը, դրանք մեծացնում են ստամոքս-աղիքային տրակտում թթվի արտադրությունը և առաջացնում երկարատև անհանգստություն:
«Սուրճը կարող է բարձրացնել ստամոքսահյութի թթվայնությունը և թուլացնել կերակրափողի ստորին սֆինտերը։ Խմիչքի կանոնավոր օգտագործմամբ թթուները մտնում են կերակրափող և այրոց են առաջացնում, ավելի լավ է աստիճանաբար նվազեցնել սուրճի օգտագործումը և ընտրել կոֆեինի ցածր պարունակությամբ ըմպելիքներ»,- նշել է բժիշկը։
Մասնագետը խորհուրդ է տվել նաեւ կծու սնունդ ավելի քիչ ուտել, այն պարունակում է նյութեր, որոնք գրգռում են լորձաթաղանթը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուռուցքաբան Պիլևը նշել է ստամոքսի քաղցկեղի երկու նշան։