f

Անկախ

«Ժողովուրդ». «Վեոլիա ջրի» տնօրենն ու կուրսեցիները մի քանի միլիոն աշխատավարձ են ստանում. բեսպրեդել` կազմակերպությունում


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը, տեւական ժամանակ է, ինչ «Վեոլիա ջուր» ընկերության մի շարք աշխատակիցներից ահազանգեր է ստանում ընկերության վատ կառավարման մասին: Այն, որ այս ընկերությունը վատ է կազմակերպում իր աշխատանքը, եւ Հայաստանի հարյուրավոր քաղաքացիներ դժգոհ են մատուցած անորակ ծառայություններից, դա մեկ անգամ չէ, որ ասվել է, եւ մեկ անգամ չէ, որ գրել ենք:

Պարզվում է, որ անառողջ մթնոլորտ է նաեւ ընկերության ներսում: «Վեոլիա ջրի» աշխատողները մեզ պատմեցին, որ տնօրեն Մարիաննա Շահինյանն իր մի քանի համակուրսեցիներին հավաքել է, ու ընկերության կառավարումը վերցրել են իրենց ձեռքը, փակել են բոլոր հնարավոր օղակները աշխատակիցների հետ շփման: Թափանցիկ կառավարումը վաղուց լքել է հիմնարկը:

 

 

Մենք, իհարկե, փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ եւ պարզաբանումներ ստանալ ընկերությունը ղեկավարող տիկնոջից, սակայն մեզ չհաջողվեց այնպես, ինչպես շատ սպառողների չի հաջողվում ընկերության օպերատորներից որեւէ մեկի հետ կապ հաստատել ու իր դժգոհությունը հայտնել որեւէ հարցի շուրջ: Բացի այս, «Վիոլիա ջրից» մեզ ահազանգած աշխատողների պատմելով՝ անարդարություն է նաեւ աշխատավարձերի վճարման մասով, որովհետեւ ղեկավար կազմը՝ Մարիաննա Շահինյանն ու իր կուրսեցիները, ստանում են մի քանի միլիոն դրամների հասնող աշխատավարձ, մինչդեռ շարքային աշխատողները, որոնք ծանր գործն են անում, «կոպեկներ են ստանում»:

Այս դժգոհությունները աշխատողների պնդմամբ, բազմաթիվ անգամ բարձրաձայնել են, սակայն որեւէ առարկայական արձագանք չկա: Անհասկանալի լուռ է նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը: Ստացվում է՝ մի քանի հոգի՝ ղեկավարությունը, որակազրկում են ֆրանսիական բրենդը,
այնինչ ֆրանսիական կազմակերպությունները մինչեւ հիմա բոլորի մոտ ընկալվել են որպես օրինակելի: Մենք բախվեցինք բեսպրեդելի, երբ մի ամբողջ օր այդպես էլ չկարողացանք մեկնաբանություն վերցնել ընկերությունից: Փոխարենը զրուցեցինք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի հետ եւ հետաքրքրվեցինք՝ տեղյակ է արդյոք, թե ինչ է կատարվում ընկերության ներսում:

Բաղրամյանը փոխանցեց, որ սպառողի հետ կապված ցանկացած խնդիր հանձնաժողովը կարող է ուսումնասիրել: «Բազմաթիվ են բողոքները, եւ ամեն տարի՝ ամռան սեզոնին, կարելի է ասել՝ դրանք կրկնապատկվում, եռապատկվում են, հասկանալի է, նաեւ օբյեկտիվ պատճառներով, որովհետեւ ամռանը ջրաքանակը շատանում է, որոշակի մաշվածություն ունենք, ճնշումը մեծացնում են, որպեսզի ջուրը բավարարի մինչեւ վերջին հարկերը, բայց, ամեն դեպքում, կան որոշակի խնդիրներ»,- հայտնեց Գ. Բաղրամյանը:

Նշենք, որ «Վեոլիա ջուր» ընկերության՝ ՀՀ քաղաքացիներին մատուցած վատ ծառայությունների հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմելու է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Վեոլիա ջուր Հայաստան

COVID-19-ով վարակված 4 հիվանդից 3-ը բուժվել է ավելորդ հակաբիոտիկներով․ ԱՀԿ
Չնայած առևտրի ամբողջական արգելքին՝ Թուրքիան շարունակում է ադրբեջանական նավթ մատակարարել Իսրայելին
Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողումч «սահմանազատում» Կիրանցում
Եթե ժամանակը գա, շնորհակալ կլինենք ՆԱՏՕ-ի զորքի ուղարկման համար, բայց հիմա զենք է պետք. Ուկրաինայի վարչապետ
Կիրանց գյուղից առնվազն 4 հոգու ազատել են աշխատանքից ճանապարհ փակելու համար. Կիրնացցին դիմում է ՀՀ ՄԻՊ-ին
Ճապոնիան և Գերմանիան առաջին համատեղ ցամաքային զnրավարժությունները կարող են անցկացնել 2025 թվականին
Պուտինի այցը Թուրքիա շարունակում է մնալ օրակարգում. ՌԴ նախագահի oգնական
Times of Israel. Իսրայելի պաշտպանության բանակը սկսում է պաղեստինցիներին կոչ անել տարհանվել Ռաֆահից
Ռուսաստանը խարկովյան ուղղությամբ խմբավորում է կազմավորում. ISW
Միանում եմ Բագրատ սրբազանին՝ հավատքով, որ ինչ-որ բան կփոխվի․ Աղավնոյի գյուղապետ
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
ԱՄՆ-ը մտահոգ է Ռաֆահ ներխուժելու Իսրայելի ծրագրերից. Բայդեն
Պատանդների գործարքի մերժումը մեզ ստիպում է մտնել Ռաֆահ. Իսրայելի պաշտպանության նախարար
Լրատվամիջոցները հրաժարվում են ներկայանալ Նիկոլ Փաշինյանի ասուլիսին
Շարժումը հրապարակել է նոր քայլերգը՝ Բյուր սրտերում 4 արժեք է դաջված Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված
Շարժումը հասարակական լայն շերտերի համար հաշտություն է քարոզում, մերժում ցանկացած բռնություն․ «Տավուշը հանուն հայրենիքի»
Ազատության մեջ լինելու դեպքում տավուշեցիների կողքին կլինեի. Դավիթ Տոնոյան․ 168.am
4 օր է՝ Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն Դավիթ Լևոնյանի հետ առերեսում չի եղել․ Փաստաբան
Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին
ՈԻՂԻՂ. Կիրանց-Խրեմլի տարածքում արդեն 6 հենասյուն է տեղադրվել
Հայէկոնոմբանկի հայտարարությունը Freedom House-ի զեկույցի վերաբերյալ
Բանալիով բացել է բնակարանի դուռը և գողացել օծանելիքներ, ձեռքի ժամացույցներ, արևային ակնոցներ, խմիչք
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները
Երեք օրում բացահայտվել է հանցագործության 215 դեպք. գրանցվել է 33 ավտովթար. զոհվել է 2, վիրավորվել՝ 48 մարդ
Ականի պայթյունից վիրավորված զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում.ՊՆ
Ավելին
Ավելին