f

Անկախ

REQUIEM կամ ԿԱՐԱՊԻ ԵՐԳ․․․


Կառավարման փորձագետ, «Հայոց Երկիր» ռազմավարական ծրագրի համակարգող Հարություն ՄԵսրոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․  

REQUIEM կամ ԿԱՐԱՊԻ ԵՐԳ

1988-ի փետրվարից ուշի ուշով դիտարկում եմ ՄԵԶ, որպես Ազգ և ԷՄՊԻՐԻԿ պնդում եմ, որ այս պահի դրությամբ պայմանական հայության միայն շուրջ 0,01%-ն, առանց վարանելու, կարելի է համարել հոգով, սրտով ու խելքով Հայ, իսկ շուրջ 0,1%-ը մոտ է այդ վիճակին և... ԵՎ ՎԵՐՋ...

Փաստորեն, ՄԵՆՔ ոչ միայն մրցունակ չենք, այլ արդի աշխարհի գլոբալ տեկտոնիկ փոփոխությունների և քաղաքակրթական պատերազմի պայմաններում վտանգված է անգամ ՄԵՐ ֆիզիկական գոյությունը, քանզի սա՛ է ՄԵՐ մարդկային կապիտալի իրական պատկերն, ինչը ստորև ԷՄՊԻՐԻԿ կհիմնավորեմ...

ՄԵՐ կործանմանը մեծապես նպաստում է այն խայտառակ և ամոթալի փաստը, որ առ այսօր չենք մշակել և ի կատար չենք ածել Երկրի կայացման ու զարգացման ռազմավարական ծրագիրն, ինչը նշանակում է, որ բառադի մոտեցում ենք ցուցաբերում ՄԵՐ ապագայի նկատմամբ...

#ՀայոցԵրկիրՌազմավարականԾրագիր

Ավելացնեմ միայն՝ այս վիճակը ցուցում է, որ ՄԵՐ թիվ 1 թշնամին բացառապես ՄԵՆՔ ենք, և նրանք, ովքեր համառորեն թշնամիներ են փնտրում ՄԵԶԱՆԻՑ դուրս, ինքնաբերաբար նպաստում են ՄԵՐ համակարգված կործանման արագացմանը...

ա/ ՄԵՐ ՄԱՍԻՆ

Արցախյան շարժման սկզբում 1988-ի մայիս-հունիս ամիսներին մասնակցելով նստացույցին, գիշերները ներգրավված էի Ազատության հրապարակի անվտանգությունն ապահովող միջոցառումներին և տեսնում էի այն խաժամուժը, որն աչքի ընկնելով իր ցուցամոլ ու աղմկոտ «հայրենասիրությամբ», արագ վերածվեց «ասֆալտային ֆիդայի» ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ զզվելի երևույթի (նույնը տեսանք և 44-օրյա Պատերազմի ընթացքում)...

Հետագայում, շուկայական «բեսպրեդելի» տարիներին, երբ քաղցած բորենիների պես շատերը՝ սկսած բարձրաստիճան դեմքերից և վերջացրած «խեղճ» ժողովրդով, տառապում էին «ընտանիք պահելու» բարեհունչ մոլուցքով, ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ ավիրվում էին գործարանները և, ընդհանրապես, ոչնչանցվում ողջ տնտեսությունը...

Իսկ երբ վերջնականապես ձևավորվեցին «քաղաքական» գործիչների, օլիգարխների, գրանտալափների խավերը, Բարոյական Օրենքներից Զուրկ հղփացած «մտավորականների» հետ համատեղ սկսվեց համատարած թալանը և «անվերջ բարեփոխվող» կրթական համակարգի միջոցով թիրախավորվեց մատաղ սերունդը...

Արդյունքում, ՄԵՐ բարոյական և մտավոր շեշտակի անկումը, ցավո՛ք, արդեն անչափելի է, ինչն արդեն վերջնականապես բացահայտվեց 2020-ին, երբ՝

– ապրիլի 24-ին համաճարակից վախեցած Ցռան Վերգոների պես ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ առաջին անգամ պատմության մեջ (!!!) ուրացանք Հայոց Ցեղասպանության ՄԵՐ Նահատակների հիշատակը.

– դեկտեմբերի 19-ին դեպի Եռաբլուր պաշտոնական «սգո երթի» ժամանակ նույնպես առաջին անգամ պատմության մեջ (!!!) ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ պղծվեցին Եռաբլուրում հանգչող ՄԵՐ Հերոսների շիրիմները...

Այս երևույթները նաև ցույց տվեցին, որ ՄԵՆՔ Էլիտա, ի դեմս մտավորականության, չունենք, քանզի նման զարհուրելի արարքների ֆոնին պապանձվել կարող են միայն կատարյալ սրիկաները...

Փաստորեն, ՄԵԶԱՆՈՒՄ չի գործում անգամ բնության ԱՄԵՆԱՏԱՐՐԱԿԱՆ՝ ինքնապահպանման բնազդը, կարծես թե ՄԵՆՔ ազգովի հոգնել ենք ապրելուց, ինչը ԶԱՆԳՎԱԾԱԲԱՐ քողարկում ենք համատարած կեղծավորությամբ ու ցուցամոլությամբ, իսկ շատերը ԿԱ՛Մ ջայլամների պես գլուխները մտցրել են ավազի մեջ, անպաշտպան թողնելով ՍԵՓԱԿԱՆ հետույքները, ԿԱ՛Մ նման են ՍԵՓԱԿԱՆ մատաղի ինքնակամ գնացող անհոգ ոչխարների...

բ/ ԱՅԼՈՑ ՄԱՍԻՆ

Մյուս կողմից, Խորհրդային Միության փլուզումից հետո դեբիլացման պրոցեսները տարածվեցին նաև ողջ աշխարհում և այս պահի դրությամբ Ցամաքային Եվրոպան և Խորհրդային Միության նախկին Հանրապետությունները (բացի Ռուսաստանի Դաշնության) ընդհանրապես կորցրել են իրենց սուբյեկտայնությունն՝ անգամ սեղմվում է անգլոսաքսոնական աշխարհի շուրջ սուբյեկտայնության օղակը...

Աշխարհը հիմնովին փոխվում է և միջազգային ասպարեզը քայլ առ քայլ գրավում են նոր ագրեսիվ Երկրները՝ վերածնվող Ռուսական Կայսրությունը, հիմնովին վերաֆորմատավորվող Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և մի քանի այլ պետություններ, ինչպես նաև կարծես թե կորուսյալ կայսերական նկրտումներին զարկ տվող Թուրքիան և Իրանը...

Վերջում նշեմ, որ REAL THINK TANK երևույթները դեռ մնացել են անգլոսաքսոնական աշխարհում և մեծ թափով զարգանում են Ռուսաստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Իրանում ու Թուրքիայում...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ տգետ արձագանքողներն ԱՌԱՆՑ ԶԳՈՒՇԱՑՄԱՆ արգելափակվելու են, իսկ նրանց «մտքի գոհարները» ՆՈՒՅՆՊԵՍ ԱՌԱՆՑ ԶԳՈՒՇԱՑՄԱՆ ջնջվելու...

Հարություն Մեսրոբյան ֆեյսբուքյան գրառում խմբագրի ընտրանի Հայաստան

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին