ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավարին բուժող բժիշկ Քևին Օ'Քոննորը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի COVID-19-ի նոր հակագենային թեստը ցույց է տվել դրական արդյունք: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ Սպիտակ տան մամուլի ծառայությանը հղումով։ Գրում է Gazeta.ru-ն։
Օ'Քոնորի խոսքով՝ Բայդենն իրեն լավ է զգում, հազը գրեթե ամբողջությամբ անցել է։
«Նրա ջերմաստիճանը, զարկերակը, արյան ճնշումը, շնչառության հաճախությունը և թթվածնի հագեցվածության մակարդակը մնում են միանգամայն նորմալ: Նրա թոքերը մնում են մաքուր»,- կիսվել է բժիշկը։
Երկուշաբթի օրը Բայդենը կնոջ Ջիլի հետ մտադիր է այցելել Կենտուկի նահանգ, որը տուժել է անցած շաբաթ ջրհեղեղներից։ Տարերքը խլել է առնվազն 37 մարդու կյանք։