f

Անկախ

Ինչու Իսրայելը չճանաչեց Հայոց ցեղասպանությունը


Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիայի համահիմնադիր Իսրայել Չարնին իր նոր գրքում փորձել է պատասխանել այն հարցին, թե ինչու Իսրայելը չճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Չարնին պատմում է, թե ինչպես է Թուրքիան ճնշում գործադրել Հոլոքոստի և ցեղասպանության վերաբերյալ Առաջին միջազգային կոնֆերանսի վրա, որպեսզի չխոսվի Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին գրում է Գլեն Արտշուլլերը գրքի գրախոսականում, որը հրատարակել է Jerusalem Post-ը։

1982 թվականի գարնանը՝ Երուսաղեմում և Թել Ավիվում Հոլոքոստի և ցեղասպանության վերաբերյալ առաջին միջազգային համաժողովի մեկնարկից քիչ առաջ, թուրքական կառավարությունը պահանջեց չեղյալ համարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ վեց նիստերը (ընդհանուր 150-ից) և արգելել բանախոսների մասնակցությունը:  Պահանջը չկատարելու դեպքում թուրքական իշխանությունները սպառնում էին դադարեցնել Իրանից և Սիրիայից իրենց երկրի տարածքով փախած հրեաների պաշտպանությունը:

Իսրայելի պաշտոնյաների ճնշման ներքո Էլի Վիզելը հրաժարական է տվել համաժողովի նախագահի պաշտոնից։ Յադ Վաշեմը հետ է կանչել բացման արարողությունը վարելու իր առաջարկը։ Թել Ավիվի համալսարանը հրաժարվել է հանդես գալ որպես համահիմնադիր:   

Սակայն համաժողովի նախաձեռնող և տնօրեն Իսրայել Չարնին որոշել է շարունակել։ Այս լսումները այժմ դիտվում են որպես ցեղասպանագիտության ոլորտի զարգացման կարևոր իրադարձություն՝ նշանավորելով միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության առաջին ճանաչումը:

Ամերիկաբնակ իսրայելցի հոգեբան, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համահիմնադիր Չարնին «Իսրայելի անհաջող պատասխանը Հայոց ցեղասպանությանը» գրքում վերանայում է համաժողովը, ԱԳՆ-ի կողմից այն ձախողելու փորձերը և խիստ մեղադրանք է ներկայացնում այն ժամանակվա և այսօրվա Իսրայելին։

Նույնիսկ 40 տարի անց Չարնին հպարտության ու ցավի խառը զգացումով է դիպչում այդ թեմային։  

Չարնին պնդում է, որ իսրայելցի առաջնորդների համաժողովին դեմ արտահայտվելու հիմնական պատճառը Հոլոքոստը, հրեա ժողովրդի անտանելի աղետալի ողբերգությունը ցեղասպանական տառապանքի հիերարխիայի ամենաբարձր անձեռնմխելի գագաթին պահելու վճռականությունն է:

Չարնին շեշտում է, որ ինքը սիոնիստ է, հպարտանում է Իսրայելի գոյատևմամբ հրեական պետությունը ոչնչացնելու անողոք թշնամիների առջև և անվտանգ երկիր ստեղծելու իր ջանքերով: Բայց նաև դատապարտում է Իսրայելի բացառիկության և գերազանցության ձգտումը։  

91-ամյա Չարնին ձեռնոց է նետում։ Նրա խոսքով՝ անհարկի, անարդյունավետ և անարդար է շարունակել հերքել պատմական անհերքելի փաստերը։

Աշխարհում Հայոց Ցեղասպանություն Իսրայել Չարնի

Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Թվացյալ տնտեսական վերելքի պայմաններում, իրական խնդիրները մնում են ստվերում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
Բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև Կիրանցում հավաքին մասնակցող երեխաներ. ՄԻՊ-ը սա մտահոգիչ է անվանել
Պաղեստինի նախագահը և մի շարք միջազգային պաշտոնյաներ բանակցություններ կվարեն Էր Ռիադում
Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր. Yerevan.Today
Լարված իրավիճակ. Հայաքվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը՝ Դեբետ գյուղի հատվածում (տեսանյու)
Կասկածներ կան՝ մգեցված ապակիներով մեքենայում եղել են Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը․ Բագրատ Սրբազան
WSJ. Ամերիկյան հետախուզությունը կարծում է, որ Պուտինը, հավանական է, առնչություն չունի Նավալնիի մահվանը
Կիրանցիները 9-րդ օրն է՝ շարունակում են բողոքի ակցիան (ուղիղ)
Հայաստանի դեսպան. Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից
Հայաստան ամրոց-պետությունն իր առջև պետք է առաջնային խնդիր դնի ձևավորելու արժանապատիվ զինվորականության դաս. Ոսկանյան
Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
Ավելին
Ավելին