Քլոե Քարդաշյանն ու նրա նախկին զուգընկերը՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնը կրկին ծնող են դարձել։ Ըստ Page Six պորտալի՝ նրանք փոխնակ մոր օգնությամբ տղա են ունեցել։ Գրում է Gazeta.ru-ն։
Այն, որ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը և նրա նախկին զուգընկերը երկրորդ երեխան են ունեցել, հրապարակմանը պատմել է զույգի ներկայացուցիչը։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Դեռևս հուլիսի 13-ին հայտնի դարձավ, որ Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը, ում հետ նա բաժանվել է 7 ամիս առաջ, երեխա են ունենալու, որին կրում է փոխնակ մայրը։
«Քլոեն խելահեղորեն երախտապարտ է զարմանահրաշ փոխնակ մորը նման գեղեցկության համար», - այդ ժամանակ հրատարակությանը հայտնել էր աղբյուրը:
Մամուլի հայտարարության մեջ նա նաև խնդրել էր հարգել ծնողների անձնական կյանքի իրավունքը։ Նա հավելել էր, որ զույգը, որն արդեն ունի չորս տարեկան դուստր Թրուն, չի պատրաստվում վերականգնել հարաբերությունները և զբաղվում է իրենց առաջնեկի համատեղ դաստիարակությամբ։