Ճարպակալման և ավելորդ քաշի դեպքում խորհուրդ չի տրվում ոչ կոշտ ցորենի սորտերից հաց և մակարոնեղեն ուտել: Այդ մասին «Երեկոյան Մոսկվայի» եթերում ասել է սննդաբան Ալեքսեյ Կալինչևը։ Գրում է Gazeta.ru-ն։
Բժշկի խոսքով՝ այդ մթերքների չարաշահումը կբերի առողջության վատթարացման։
«Փաստն այն է, որ նման սնունդը շատ արագ է մարսվում՝ առաջացնելով ինսուլինի արտազատում և դրան հաջորդող ճարպերի կուտակում»,- զգուշացրել է մասնագետը։
Սննդաբանի խոսքով՝ կոշտ ցորենից մակարոնեղենը հարմար է գեր մարդկանց համար.
«Դրանք պետք է ամուր մնան, կարծես թե քիչ եփած լինեն, այլապես ոչնչով չեն տարբերվի էժան ցորենից փափուկ մակարոնեղենից։ Ո՞ւմ դուր կգա նման պինդ մակարոնեղենը, մեծ հարց է»,- ասել է բժիշկը։