f

Անկախ

Բնակվելով հայրենի հողից հեռու` Ցեղասպանության վերքերի ցավը ավելի սուր է զգացվում. Զարեհ Սինանյան


Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյու՛ռ հայություն,

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Համամարդկային ոճրագործությունից, 20-րդ դարի առաջին ահեղ ցեղասպանությունից անցել է 105 տարի: Մեծ եղեռնը դարձավ միլիոնավոր մարդկային ողբերգությունների, կորսված հայրենիքի եւ մշակութային ժառանգության, խեղված ճակատագրերի արյունոտ էջ: Այդ էջը մեր հիշողության եւ պահանջատիրության մեջ մնալու է առհավետ՝ զգոն ու մշտարթուն պահելով մեզ բոլոր մարտահրավերների առջեւ:

Այս ընթացքում մենք ակամա վերածվել ենք համաշխարհային ազգի, որի կենտրոնը Հայաստանն է: Վերահաստատելով պետականությունը եւ ազատագրելով Արցախը` մեր ինքնությունն այլեւս զոհի չէ, այլ պետականակենտրոն մարդու, որի կրողները հպարտ են իրենց ծագմամբ, պատմությամբ եւ նախնիներով: Այն նախնիներով, որ մոխիրների ու ավերակների, մեր պատմական հայրենիքի մի փոքր կտորի վրա պետություն կերտեցին, Դեր Զորի անապատներին հաղթեցին կյանքի հանդեպ պայքարով, հասան անգամ օվկիանոսից այն կողմ ու հայրենիքն իրենց հոգում տարան ամենուր, չմոռացան պատմական արդարության եւ սեփական վրեժխնդրության մասին:

Այս օրը յուրահատուկ նշանակություն ունի սփյուռքի մեր հայրենակիցների համար: Բնակվելով հայրենի հողից հեռու` Ցեղասպանության վերքերի ցավը ավելի սուր է զգացվում: Դա կորստի ու անպատժելիության, չդատապարտվածության ու ժխտման ցավն է, եւ սփյուռքի մեր նվիրյալ կառույցները, կազմակերպություններն ու անհատները Հայոց ցեղասպանության ճանաչման, միջազգային դատարապտման եւ ցեղասպանությունների կանխարգելման գործում առաջին գծում են: Նրանց մեծ ջանքերի եւ անմնացորդ նվիրման շնորհիվ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւորագույն օրակարգային հարցերից մեկը գրանցել է մեծ առաջընթաց:

Այս դժվարին ճանապարհին, ինչպես համահայկական նշանակության ցանկացած հարցի պարագայում, մենք միասնական են կամքով եւ գործով: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման, Հայ Դատի գործընթացում ներգրավված անցյալի ու ներկայի բոլոր սփյուռքյան նվիրյալներին:

Խոնարհվելով մեր անմեղ զոհերի անմար հիշատակի առջեւ` եւս մեկ անգամ հաստատում ենք, որ հայ ազգը՝ համախմբված մեր պետականության շուրջ, անհաղթելի է: Կորոնավիրուսի համաշխարհային ընդգրկմամբ պայմանավորված՝ Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներն անցկացնել այլ ձեւաչափով:

Իհարկե, տասնամյակներ շարունակ մեզնից յուրաքանչյուրի մղումն ու պարտքն է եղել ֆիզիկապես գտնվել հայրենիքում, Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհել եւ աղոթք հնչեցնել, սփյուռքում կազմակերպել բազմահազարանոց խաղաղ երթեր եւ հավաքներ: Այս անգամ մեր ուխտագնացությունը Ծիծեռնակաբերդ կլինի հեռավար: Սփյուռքի մեր այն հայրենակիցները, որոնք այսօր՝ հայաստանյան ժամանակով ժամը 08:00-ից սկսած հաղորդագրությամբ իրենց անուն ազգանունն են ուղարկում 0037433191500 համարին, ժամը 22:00-ին մեկնարկող գեղարվեստական ծրագրի ողջ ընթացքում՝ մինչ լուսաբաց, իրենց անունների արտացոլանքը կգտնեն հուշահամալիրի սյուներին:

Ահա այսպես, մտքով եւ հոգով մենք դարձյալ կհավաքվենք հայրենիքում, դարձյալ կխնկարկենք մեր սրբադասված նահատակների համար, եւ նոր վճռականությամբ կլիցքավորվենք հանուն արդարության հաստատման պայքարի:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին