f

Անկախ

Աշխատավարձերի բարձրացմանը պետք է հաջորդի գիտության վերազինումը և գործուղումների հնարավորության ապահովումը․ գիտաշխատողի առաջարկը կառավարությանը


Հայաստանն իր գիտական մտքով մրցունակ է, աշխարհին զիջում ենք միայն տեխնոլոգիապես։ Կանոնավոր կերպով գիտության ֆինանսավորման ավելացման  և տեխնիկապես վերազինման շնորհիվ կկարողանանք հասնել նրան, որ գիտությունը գրավիչ լինի թե երիտասարդների, թե տնտեսվարողների և թե կառավարության համար, կարծում է  ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և  ձկնաբանության ինստիտուտի Կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու Գոռ Գևորգյանը։ Նա վստահ է՝ ներկայում կառավարություն-գիտությոն և տնտեսություն-գիտություն համագործակցությունը բավարար մակարդակի վրա չէ, քանի որ կա թերահավատություն սուղ ֆինանսավորման պայմաններում և հնացած տեխնոլոգիական բազայով ստեղծվող արդյունքների նկատմամբ։ «Եթե մենք ունենանք տեխնոլոգիապես զարգացած գիտություն, համագործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն, գիտությունը գրավիչ կդառնա տնտեսվարողի համար։ Այսօր մենք ունենք մտավոր մեծ կարողություն, բայց գիտության մեջ մտավորից բացի նաև տեխնոլոգիաներ են պետք։ Այլապես շատ դեպքերում այդ մտավոր արդյունքը չես էլ կարող կիրառել։ Իսկ տեխնոլոգիայի զարգացումը ֆինանսավորում է պահանջում»,- ասում է նա։ 

Գևորգյանը դրական է գնահատում ընթացիկ տարում գիտության ֆինանսավորման ավելացումը և կարևորում, որ այն շարունակական բնույթ կրի։ «Միտումը շատ լավ է, բայց, միանշանակ, սա այն ավելացումը չէ, որ կլուծի լուրջ խնդիրներ։ Եթե այս միտումը պահենք, տարիների ընթացքում մենք էլ կունենանք գրավիչ գիտություն»,- ասում է նա։

Գևորգյանի համոզմամբ՝ աշխատավարձերի բարձրացմանը պետք է հաջորդի գիտակական լաբորատորիաների վերազինումը, այլապես ցանկալի արդյունք հնարավոր չի լինի ապահովել։  «Աշխատավարձ են բարձրացնում ու պահանջում  հեղինակավոր ամսագրերում հոդվածների տպագրություն։ Բայց հաշվի չեն առնում, որ գիտության ոլորտում մնացած պայմանները նույնն են մնացել, ինչ նախկինում։ Որպեսզի գիտաշխատողը հեղինակավոր ամսագրերում հոդված տպագրի, իրեն դրա համար հարկավոր են սարքավորումներ և գործուղումներ։ Միայն աշխատավարձի բարձրացումն այս հարցը չի լուծում, անհրաժեշտ է նաև գիտության վերազինում և գործուղումների հնարավորություն։ Եվ այդ ամենը համաչափ պետք է իրականացվի, որպեսզի գիտության զարգացումն էլ համաչափ լինի,- ասում  է նա։ - Միգուցե կան ուղղություններ, որտեղ միայն թուղթ ու գրիչ է հարկավոր, բայց գիտական ուղղությունները, որոնք պահանջում են փորձնական աշխատանքներ և գործուղումներ, այդ ոլորտում միայն աշխատավարձ բարձրացնելով հնարավոր չէ բարձրացնել աշխատանքի որակը»։

Գևորգյանն իր օրինակով է ներկայացնում, թե ինչ դժվարություններ է հաղթահարել՝ գիտության ոլորտում մնալու համար։ Բայց նաև հավելում է, որ միայն նվիրյալների հույսին մնալով գիտություն զարգացնել հնարավոր չէ, հարկավոր են համակարգային քայլեր՝ բավարար թվով երիտասարդների ներհոսքը գիտություն ապահովելու համար։ 

«Երբ գիտության ոլորտ մտա, կարելի է ասել, աշխատավարձ  չկար, շատ սիմվոլիկ գումար էր, որ անգամ տրանսպորտային ծախսերին չէր բավարարում։ Աշխատանքի համար չկար որևէ պայման,- հիշում է Գևորգյանը։- Բայց, եթե սիրում ես գիտությունը, անգամ այդ  պայմաններում ոչ թե աշխատում ես, այլ փորձում ես ստեղծել պայմաններ աշխատելու համար։ Ինձ  մոտ հենց այդպես եղավ։  Ես հանգիստ կարող էի  շատ ավելի բարձր աշխատավարձով այլ վայրերում աշխատել, պարզապես ես այնքան սիրեցի գիտությունը,  որ  գիտությամբ զբաղվելու պայմաններ ստեղծելու փնտրտուքով տարվեցի։ Տարբեր միջազգային ու տեղական գրանտներով ու ծրագրեր իրականացնելով կարողացա և գիտությամբ զբաղվել, և ստեղծել պայմաններ աշխատանքի համար։ Այդպես աստիճանաբար  հասա այն մակարդակին, որ թե ֆինանսապես, թե աշխատանքային պայմանների առումով  ավելի լավ վիճակում էի։ Ինձ գիտության ոլորտում պահել է գիտության հանդեպ սերը։ Այլ գործոն չի եղել»։ 

Գևորգյանը վստահ է, որպեսզի գիտությունը չմնա նվիրյալների հույսին, այլ բավարար թվով մասնագետներ ներգրավվեն, պետք է ապահովել երկու գործոն՝ մրցունակ աշխատավարձ և աշխատանքային բավարար պայմաններ։ 

«Իմ կարծիքով այդ պայմանների առկայության դեպքում շատ երիտասարդներ  կցանկանան աշխատել գիտության ոլորտում, քանի որ գիտությունը բավականին գրավիչ, հետաքիքր ոլորտ է։ Իհարկե, այդ դեպքում էլ մենք կունենանք ավելի շատ մասնագետներ, քան հարկավոր է, բայց ժամանակի ընթացքում մրցակցության արդյունքում կմնան միայն հմուտ և որակյալ կադրերը»,- ասում է նա՝ հավելելով, որ գրավիչ պայմանների առկայության դեպքում  նաև արտասահմանում աշխատող հայ գիտնականներից շատերը  հայրենիք կվերադառնան։ 

Խոսելով մեր  գիտական պոտենցիալի մասին՝ Գևորգյանը շեշտում է՝ եթե սուղ ֆինանսավորման պայմաններում գիտնականները կարողացել են ոչ թե պետությունից պահանջել, այլ  իրենք արտաքին աղբյուրներից միջոցներ ներգրավել, գիտությամբ զբաղվելու  պայմաններ ստեղծել և զարգացնել գիտությունը և անգամ  պետությանն օգուտ բերել, ապա «պատկերացնո՞ւմ եք ինչ արդյունք կունենանք, եթե փոխվի պետության վերաբերմունքը գիտության հանդեպ և ֆինանսավորումն ավելանա»։

Գևորգյանն ընդգծում է՝ առանց գիտության աշխարհում որևէ երկիր չի կարող զարգանալ, բոլոր զարգացած և զարգացող երկրները զարգանում են գիտության շնորհիվ։ Հետևաբար, որպեսզի մեր պետությունն էլ զարգացման որոշակի հեռանկար ունենա, կարևոր է, որ գիտության խրախուսման ուղղությամբ դրական միտումները պահպանվեն և զարգանան։



 

գիտություն գիտության ֆինանսավորում խմբագրի ընտրանի ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն երիտասարդ գիտնականներ

Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն․ Գագիկ Սուրենյան
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ նրանցից մեկի ոտքը կոտրվել է
Դու կարող ես փոխել քո երկրի ճակատագիրը․ ՀՀՄ-ն Երևանում թռուցիկներ է փակցրել
Մահացել է աշուղական-գուսանական երգերի անզուգական մեկնաբան Սահակ Սահակյանը
Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը
Քաղաքացիները, ի աջակցություն տավուշցիների, գիշերը փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին
Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք են առաջադրել` մեկ անգամ հարվածել է դիմապակուն. Հովհաննես Խուդոյան
Տավուշում լրագրողներին խոչընդոտելը իշխանության հանձնարարությունն է. ՀԺՄ–ի հայտարարությունը
Սյունիքում ավտոբուսն ընկել է ձորը. Կան զոհեր ու վիրավորներ
Երիտասարդները Տավուշին աջակցող պաստառներով բարձրացել են Օպերայի դահլիճի և Պարոնյանի անվան թատրոնի բեմեր
Համախմբվե՛լ Հայ Առաքելական Եկեղեցու հովանու ներքո՝ ձևավորելով ցանցային համակարգող մարմին․ հայտարարություն
Դավիթ Անանյան. Ներկայիս քաղաքական գործընթացների իրական հարթակը Երևանն է
Բերման են ենթարկել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Գրիգոր Գրիգորյանին
Ակցիայի մասնակիցները ո՛չ քար են նետել, ո’չ անվադող այրել, ո՛չ էլ հարձակվել ոստիկանների վրա. Աբրահամ Գասպարյան
Պայքարի կնիքը դրվելու է Երեւանում, բայց ալիքը գնալու է Տավուշից. Սուրեն Պետրոսյան
«Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի կանգնե՛ք»․ Բագրատ Սրբազան
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
Իրավիճակը լարվեց. Կիրանցով անցնող մեքենան ոչ մի կերպ չէր համաձայնում բացել բեռնախցիկը
ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել
Ռաիսի. Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի
Օդի ջերմաստիճանն ապրիլի 27-ի ցերեկը, 28-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Տեսե՞լ եք այն սյունի նկարները, որը հրապարակվել է. այն ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան
Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման Թաթոյան
Ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Քաղաքագետ
Ալեքսանդրով. Ռուսաստանը չի կատարել Հայաստանին պաշտպանելու իր պարտավորությունները, և դրա համար ոչ ոք չի պատժվում
Ավելին
Ավելին