Քաղցր ուտելիքների հանդեպ փափագը հաճախ հրահրում է սթրեսը կամ օրգանիզմում որոշակի սննդանյութերի և վիտամինների պակասը, «Իզվեստիա»-ին ասել է սննդաբան Դարիա Ռուսակովան: Գրում է Gazeta.ru-ն։
Հրուշակեղենի օգտագործումից հրաժարվելուց առաջ արժե ստուգել արյան մեջ երկաթի մակարդակը, անեմիան հաճախ քաղցր ուտելու ցանկություն է առաջացնում: Եթե առողջության հետ կապված ամեն ինչ կարգին է, ապա քաղցրավենիքի հակումների պատճառը կարող է լինել սթրեսը կամ հոգեբանական խնդիրները։
«Որոշ մարդիկ օգտագործում են մեծ քանակությամբ ածխաջրածնային մթերքներ, այդ թվում՝ հաց, և դա ևս հանգեցնում է քաղցր ուտելու ցանկության աճին: Կարևոր է պահպանել ջրի հավասարակշռությունը և ուտելու միջև երկար ընդմիջումներ թույլ չտալ, քանի որ երբ նման ընդմիջումներ են լինում, շատ հեշտ է կոտրվել»,- զգուշացրել է բժիշկը։
Չպետք է փորձեք քաղցր խմորեղենը փոխարինել թարմ մրգերով, դա միայն կառաջացնի էլ ավելի մեծ կախվածություն գլյուկոզայից։ Առողջ մարդը օրական կարող է օգտագործել 50 գրամից ոչ ավելի շաքարավազ, նշել է սննդաբանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սննդաբան Պլոտնիկովան բացատրել է, թե ինչպես կարող է բանան ուտելը վնասել սրտին։