Հաշվի առնելով հայկական քաղաքական և մեդիադաշտերի ֆրագմենտացիան և նրանում օտարերկրյա փափուկ ուժի գործակալների առատությունը՝ հանրային խոսույթը լցված է ամենատարբեր մեղավորների փնտրտուքով՝ մայթեզրերին աղբ թափող ՀՀ քաղաքացիներից, մինչև ռուս խաղաղապահներ։
Այս ուղղորդված տեղեկատվական ժխորի մեջ ծածկադմփոց է արվում այն պարզ իրողությունը, որ հայկական հողերի պաշտպանությունն առաջնային կերպով ՀՀ պարտականությունն է, և եթե վերջինիս դե-ֆակտո իշխանությունները թերանում կամ դիտմամբ անտեսում են այդ հարցը, ապա մնացյալ «պատճառիկներն» արդեն ութերորդական են և նպատակ ունեն սլաքները թեքելու բուն մեղավորի վրայից։