f

Անկախ

Թրամփի առանձնատանն անցկացված խուզարկությունը կապված էր միջուկային զենքի վերաբերյալ փաստաթղթերի հետ․ WP


ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը ՀԴԲ-ի աշխատակիցների անցկացրած խուզարկության կապված էր միջուկային զենքի հետ կապված գաղտնի փաստաթղթերի որոնման հետ։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ 

Պարբերականի տվյալներով՝  այս ստուգայցն ապացուցում է, որ ԱՄՆ իշխանությունները լրջորեն անհանգստացած են այդ գաղտնի փաստաթղթերով և դրանց՝ «սխալ ձեռքերում» հայտնվելու վտանգով։

«Աղբյուրները չեն տրամադրել հավելյալ մանրամասներ այն մասին, թե ինչ տեղեկություն էին փնտրում ՀԴԲ գործակալները, այդ թվում՝ կապված էր արդյոք այն Միացյալ Նահանգներին կամ որևէ այլ երկրին պատկանող միջուկային զենքի հետ։ Նրանք նաև չեն նշել՝ հայտնաբերվել են, արդյոք, նման փաստաթղթեր խուզարկության արդյունքում», - ասված է պարբերականի հոդվածում։

WP-ի տվյալներով՝ միջուկային զենքի վերաբերյալ նյութերն առանձնահատուկ կոնֆիդենցիալ են և սովորաբար հասանելի են լինում միայն պետական ծառայողների շատ նեղ շրջանակին։ Պարբերականը չի բացառում, որ ԱՄՆ-ին պատկանող նման զենքի մասին տեղեկությունների հրապարակումը «նվեր» կլինի պետության թշնամիներին, որոնք ցանկանու են այդ համակարգերին հակազդելու միջոց ստեղծել։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները խուզարկություն են անցկացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող տներից մեկում։ The New York Times-ի տվյալներով՝ ՀԴԲ գործակալները փնտրում էին գաղտնի փաստաթղթեր, որոնք Թրամփը կարող էր իր հետ բերած լինել Սպիտակ տունը լքելիս:

Դոնալդ Թրամփ Աշխարհում ԱՄՆ Սպիտակ տուն

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին