f

Անկախ

Ղրիմի ավիաբազայի պայթյունները զգալիորեն նվազեցրել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հնարավորությունները. Բրիտանիայի հետախուզություն


Մեծ Բրիտանիայի հետախուզությունն իր ամենաօրյա զեկույցում վերլուծել է Ղրիմում ռուսական «Սակի» ավիաբազայի պայթյունների հանգամանքները։ Ըստ մասնագետների՝ դրանք կարող են ազդել ռազմական գործողությունների հետագա ընթացի վրա, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, զեկույցում ասվում է, որ օգոստոսի 9-ին պայթյուններ են տեղի ունեցել Ղրիմի արևմտյան «Սակի» ռուսական ռազմական օդանավակայանում։ Պայթյունների սկզբնական պատճառը պարզ չէ, սակայն ականատեսների կողմից արված տեսագրություններում երևացող սնկային ամպերը, հավանաբար, առաջացել են առնվազն չորս զինամթերքի բաց պահեստների պայթյունի արդյունքում։

«Որոշակի վստահությամբ կարելի է պնդել, որ պայթյունների հետևանքով ոչնչացվել կամ լրջորեն վնասվել են առնվազն հինգ Սու-24Մ ռմբակոծիչներ և երեք Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներ։

«Սակի» ավիաբազայի կենտրոնական ցրման տարածքը լուրջ վնասներ է ստացել, սակայն օդանավակայանը, ամենայն հավանականությամբ, շարունակում է գործել»,-ասվում է զեկույցում։ Նշվում է, որ ութ մարտական ​​ինքնաթիռների կորուստն աննշան է ռազմական ինքնաթիռների ընդհանուր թվի համեմատ, որը Ռուսաստանն ունի այս պատերազմում։

Սակայն «Սակի»-ն հիմնականում օգտագործվել է որպես Ռուսաստանի ռազմածովային ուժերի Սևծովյան նավատորմի ավիացիայի բազա, որի հնարավորությունները ներկայում զգալիորեն կրճատված են։

«Միջադեպը, հավանաբար, կստիպի ռուս հրամանատարությանը նորովի նայել ռիսկերին ու վտանգներին, որոնց բախվում է թերակղզին։ Մինչև վերջերս Ղրիմը, ամենայն հավանականությամբ, դիտարկվում էր որպես անվտանգ թիկունք»,- ասվում է Բրիտանիայի ՊՆ ամփոփագրում։ 
 

Ղրիմ Աշխարհում Ռուսաստան ավիաբազա

Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Ավելին
Ավելին