f

Անկախ

Ամենայն հավանականությամբ, կա Լավրով-Չավուշօղլու գաղտնի պակտ, որի մասին, երևի 100 տարի հետո կիմանանք․ Ստեփան Դանիելյան


Գեներալներին դատելու կոչերին զուգահեռ հենց առաջինն հերթին դիվանագետներին, հատկապես որոշում կայացնողներին,  պետք է դատել, ապագայում, բնականաբար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Դիվանագիտության պատմությունը շատ կարևոր է իմանալ, որովհետև այնտեղ կարելի է գտնել դիվանագիտական հնարքներ, որոնք ներկայում և ապագայում ևս կիրառվում ու կիրառվելու են: Նաև երկրները, ունենալով դիվանագիտական դպրոցներ, օգտագործում են անցյալի վրա կառուցված փորձն ու հմտությունները:

 

 

Պարզ ասած՝ ամեն երկիր ունի իր «ձեռագրերը»,  որոնք կեղծել չի ստացվում, ինչպես մարդու ձեռագիրը:

Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները մենք հաճախ նմանեցնում ենք 1920 թվականի հարաբերություններին, ինչը տեղին է, սակայն այդ հարաբերությունները պարտադիր չի հենց այդ երկրների հարաբերությունների տիրույթում դիտարկել:

Օրինակ՝ 1939 թվականի սովետա-գերմանական հարաբերությունների տեխնիկան նույնպես շատ հետաքրքիր է և նույնպես կարող է ունենալ նմանություններ մտածողության ու հնարքների տեսքով, այսօրվա ռուս-թուրքական հարաբերությունների առումով:

Անցնենք գործի:

Ուրեմս, 1939 թվականին, երբ Գերմանիան հարձակվեց Չեխոսլովակիայի վրա, Սովետը դիմել էր Լեհաստանին ռազմական միջանցք տրամադրելու համար, որպեսզի օգնության հասնի չեխերին, սակայն Լեհաստանը դա թույլ չի տվել: Այն ժամանակ լեհ-գերմանական մեղրամիս էր, ու լեհերն ասում էին, որ էլ երբեք ռուս զինվորի ոտքը չի մտնի լեհական տարածք: Միաժամանակ Սովետը դիմել էր Բրիտանիային ու Ֆրանսիային, որոնք Եվրոպայում ամենակարող ռազմական ուժին էր տիրապետում (համենայն դեպս այն ժամանակ այդպես էր համարվում), սակայն այդ երկրները խուսափում են նման պարտավորությունից:

Արդյունքում՝ Գերմանիան Լեհաստանին կաշառեց, Չեխական տարածներից մի կտոր Լեհաստանին զիջելով, և սկսեց նախապատրաստվել Լեհաստանի հարցերը լուծելուն:

Բրիտանիային դա ձեռնտու էր, որ Լեհաստանը որպես բուֆեր վերանա ու սովետա-գերմանական բախում լինի: Այդ ժամանակ կնքվեց Ռիբենտրոպ-Մոլոտով պակտը: Լեհաստանը կիսեցին, տնտեսական ու ռազմական մեծ համագործակցություն սկսվեց, ինչպես հիմա Թուրքիայի ու Ռուսաստանի միջև:

Սովետական Միությունը ժամանակ շահեց ու առաջին հարվածը Ֆրանսիան ստացավ:

Պատերազմը Գերմանիայի ու Սովետական Միության միջև, այնուամենայնիվ, տեղի ունեցավ, բայց ավելի ուշ ու այլ սցենարով:

Դա շատ նման է այսօրվա ռուս-թուրքական հարաբերություններին: Երկուսն էլ ժամանակ են շահում, սակայն Արևմուտքին պետք էր Ռուսաստանի ու Թուրքիայի միջև բուֆերի վերացումը, որը մենք ու Վրաստանն ենք, որպեսզի ուղիղ առճակատում սկսվի: Սա Արցախի պատերազմի նպատակներից մեկն էր: Հիմա Լեհաստանի դերում մենք ենք, կամ՝ Արցախը: Մոլոտով-Ռիբենտրոպ գաղտնի պակտի նման, ամենայն հավանականությամբ, կա նաև Լովրով-Չավուշօղլու գաղտնի պակտ, որի մասին, երևի,  մի 100 տարի հետո կիմանանք:

Հետագայում ինչպես կզարգանան իրադարձություններն, այս պահին չենք կարող ասել, սակայն ինձ դիվանագիտական ձեռագիրն ու մտածողությունն է հետաքրքրում:

Այ, եթե մենք ունենային դիվանագիտական կայացած դպրոց, հիմիկվա ու նախկին դալբայոբների փոխարեն, գուցե կարողանայինք խուսափել նման զարգացումից ու այլ սցենարով զարգանային իրադարձությունները: Սակայն ոչ միայն չենք ունեցել այդ դպրոցն, այլև հիմա նույնպես չունենք, այ սա է ամենավտանգավորը:

Իսկ գեներալներին դատելու կոչերին զուգահեռ հենց առաջինն հերթին, դիվանագետներին, հատկապես որոշում կայացնողներին,  պետք է դատել, ապագայում, բնականաբար»,- նշել է նա:

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում Սերգեյ Լավրով Մևլութ Չավուշօղլու Հայաստան

․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
«Հեռացնե՛լ Նիկոլին», Հիմնական խրամատը Հայաստանի հրապարակն է». բողոքի ակցիա՝ կառավարության շենքի դիմաց
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Սյունիքում իրանական ավտոբուսի ողբերգական դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. պարզվել է զոհերի և վիրավորների ինքնությունը
Ատլանտյան դիետա. ինչպես է սնուցման նոր միտումն օգնում նիհարել
Գառնիկ Դանիելյանին հաջողվել է հասնել Կիրանց և միանալ բնակիչներին
Չափազանց ցավալի է ինձ համար, որ այսօր թիրախավորված է եկեղեցին. Լեւոն Քոչարյանի օգնական
Բռնի ուժով բերման էին ենթարկվել նաև 3 անչափահաս տղաներ. Կիրանցի գյուղապետ
Սևբերետավորներն հարց եմ տալիս, փախչում են. Բագրատ Սրբազան
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
Կառավարությունը լուծարեց «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը
Կառավարությունը խստացնում է հարկային քաղաքականությունը. Շրջանառության հարկի դրույքաչափերը կրկնակի կբարձրանան
Կամրջելով դպրոցներն ու թանգարանները. մեկնարկում է «ԴասԱրվեստ» ծրագիրը
Ավելին
Ավելին