f

Անկախ

Մենք արժանի ենք ապրելու երկրում, որտեղ բարձրագույն իշխանությունը աճուրդի չի հանում մեր բոլորի հավաքական ազգային իրավունքները․ Ավետիք Չալաբյան


Երեկ Երևանում տեղի ունեցավ «Մարդու իրավունքներն ու քաղաքական բռնաճնշումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկում, որին իրենց մասնակցությունը ցուցաբերեցին պատվարժան իրավապաշտպաններ, մասնագետներ, հասարակական գործիչներ: Քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանը ուղերձ էր հղել քննարկման մասնակիցներին, որն առանց խմբագրման ներկայացնում ենք հաջորդիվ.

____________________________________

«Սիրելի բարեկամներ,

Արդեն մոտ երեք ամիս է, ինչ Հայաստանում խաբեությամբ իշխանությանը տիրացած ապազգային վարչակարգը ապօրինաբար զրկել է ինձ ազատությունից, և փորձում է հաշվեհարդար տեսնել իմ և ընտանիքիս անդամներիս նկատմամբ։

Իմ պաշտպանական թիմի փայլուն աշխատանքի և մեր բազմաթիվ համախոհների ջանքերի շնորհիվ, վարչակարգի ռեպրեսիվ բուրգն այդ ընթացքում պարբերաբար ճաքեր էր տալիս, և դրա արդյունքում ինձ հաջողվեց կարճատև ազատության դուրս գալ։ Սակայն վարչակարգի պարագլուխը և իր անմիջական կամակատարները չէին կարող հաշտվել այն գաղափարի հետ, որ Հայաստանի Հանրապետության անհատ քաղաքացին ընդունակ է ոչ միայն բաց ճակատով ընդդիմանալ նրանց, այլև օրենքի ուժով պաշտպանել ազատության իմ հիմնարար իրավունքը։

Լցված անհագուրդ քինախնդրությամբ, գործող վարչակարգը իր կամակատար դատարանի միջոցով, օրենքի պահանջների ցինիկ ոտնահարմամբ, նորից զրկեց ինձ ազատությունից, այս անգամ նույնիսկ առանց որևէ իրավական հիմնավորման, կամ հաշվի առնելու այն հարյուրավոր հանրային գործիչների և հեղինակավոր մտավորականների կարծիքը, որոնք պատրաստ էին երաշխավորել իմ ազատությունը։

Այս վարչակարգի գործելաոճը նոր չի՝ այն առանց խղճի խայթի նախկինում շրջափակել է դատարանները, դատավորներին ահաբեկելու և նրանց իր կամքին ենթարկելու նպատակով, հակասահմանադրական ճանապարհով զավթել է Սահմանադրական դատարանը, ցինիկ շանտաժի միջոցով իրեն է ենթարկել Բարձրագույն դատական խորհուրդը, իրավապահ համակարգում բարձրաձայն պետական պաշտոններին է նշանակել իր մոլեռանդ կամակատարներին։ Այս ամենն արվել է, որպեսզի ստեղծվի մոնոլիտ ռեպրեսիվ մեքենա, և նրա միջոցով բռնաճնշումներ իրականացվեն ազգային պայքարի դուրս եկած և վարչակարգի պարտվողական ուղեգիծը չհանդուրժող քաղաքացիներին և կազմակերպություններին։

Սակայն այսօր Հայաստանում հալածանքի են ենթարկվում ոչ միայն նրանք, այլ բանտարկված է արդարադատությունն ընդհանրապես։ Վարչակարգի տարատեսակ կամակատարները կարող են մարդ սպանել և շարունակել մնալ ազատության մեջ, իսկ մնացած քաղաքացիները զրկված են օրինական ճանապարհով սեփական շահերը և իրավունքները պաշտպանելու նույնիսկ տեսական հնարավորությունից։

Մենք դրան չէինք արժանի։ Մենք արժանի ենք ապրել երկրում, որտեղ դատարանները անկախ են գործադիր իշխանությունից և իրական արդարադատություն են իրականացնում; երկրում; որտեղ մարդու ազատությունը սահմանափակվում է ծայրահեղ դեպքում, և օրինական դատավճռով; երկրում, որտեղ գերիշխում է Սահմանադրությունը, հարգված և երաշխավորված են մարդու իրավունքները, և նրանց դեմ ուղղված ցանկացած կամայականություն ի վերջո պատժվում է։

Վերջապես, մենք արժանի ենք ապրելու երկրում, որտեղ բարձրագույն իշխանությունը աճուրդի չի հանում մեր բոլորի հավաքական ազգային իրավունքները, և հարգում է յուրաքանչյուր քաղաքացու կյանքի և ազատության իրավունքը։

Մենք չենք կարող այդպիսի երկիր ունենալ, եթե պարզապես սպասենք դրան, որպես դրսից տրված պարգև։ Բոլոր այն առաջադեմ երկրները, որոնք ի վերջո կառուցել են ամուր ազգային պետություններ հենված օրենքի գերակայության վրա, դրան են հասել հասարակության գիտակից մասի հետևողական և բազմամյա պայքարի շնորհիվ։ Մենք ևս այլ ճանապարհ չունենք, և պետք է պայքարենք մեր իրավունքների և ազատության համար։ Մենք այլևս չենք կարող թույլ տալ մեզ անազատ և անարդար երկրում ապրելու «շքեղություն», քանզի հենց դա է, որ մեզ պարբրեբար համազգային աղետների և ողբերգությունների առաջ է կանգնեցրել, իսկ այսօր կարող է հանգեցնել մեր ազգային պետականության վերջնական կորստի և հայրենիքի ուծացման։

Այսօր պայքարի բազմաթիվ միջոցներ կան, և վարչակարգի ռեպրեսիվ մեքենան ամեն քայլափոխին պետք է հանդիպի կազմակերպված և գիտակից քաղաքացիների դիմադրությանը, մինչև այն սկսի տեղի տալ, հարգել նրանց իրավունքները, մինչև մեր երկրում խաղի կանոնները սկսվեն փոխվել ի օգուտ մարդու և հավաքական ազգային շահի։ Մեր պաշտպանական թիմը այսօր այդպիսի պայքար է մղում, հընթացս ստեղծելով բազմաթիվ իրավական նախադեպեր, որոնք ոչ միայն կբերեն իմ ազատության և իրավունքների վերկանգնմանը, այլև հիմք կհանդիսանան արդարադատության համակարգի արմատական վերականգնման համար։

Ձեզնից յուրաքանչյուրը այսօր ընտրություն ունի՝ սպասել, մինչև այս վարչակարգը իր հակազգային և անօրեն գործելաոճով կթակի ձեր դուռը, և կոտնահարի կոնկրետ ձեր իրավունքները, կամ չսպասել դրան, միավորվել այլ համախոհների հետ, ձևակերպել այն հստակ նպատակները, որոնց դուք կուզեիք հասնել, և միասնաբար պայքարել մեր անհատական և հավաքական ազգային իրավունքների համար։

Իրավունքը և արդարությունը ծնվել են Ատծուց, սակայն չարը մշտապես փորձել է այն խաթարել։ Մենք պետք է հավատանք մեր աստվածային կոչմանը և հավաքական ուժին, այդ դեպքում մեր հերոսական պայքարով կկարողանանք վերականգնել, և յուրաքանչյուրիս համար դարձնել այդ աստվածային պարգևները։ Աստված զորավիգ յուրաքանչյուրիդ, և մեր բոլորի պայքարող տեսակին»։

Ավետիք Չալաբյան

Արմավիր Քրեակատարողական հիմնարկ

12 Օգոստոսի, 2022

____________________________________

ԾԱՆՈՒՑՈՒՄ. Ավետիք Չալաբյանի էջը վարում է Հանրային պաշտպանական խումբը: Լուսանկարները հանրային քննարկումից, 12.08.2022, Երևան

Ավետիք Չալաբյան ուղերձ քննարկում Մարդու իրավունքներ

Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Իսրայելի պատվիրակությունը կմեկնի Կահիրե՝ ՀԱՄԱՍ-ի հետ նախնական բանակցությունների. Reuters
ԱՄՆ-ն Իսրայելին հստակորեն հայտնել է Ռաֆահ ցամաքային ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշումը. Պետքարտուղարություն
Սի Ծինպինը խոստացել է երբեք չմոռանալ, որ Բելգրադում ՆԱՏՕ-ն ռմբակոծել է Չինաստանի դեսպանատունը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն կշարունակեն փակուղուց դուրս գալուն միտված բանակցությունները. Գրոսսի
Ռաֆահում գործողությունը կշարունակվի մինչև ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելը. Գալանտ
Նիկոլ Փաշինյանը աշխատեցնում է իր ստերի ֆաբրիկան
Եվրախորհրդարանի պատգամավորները կողմնակի միլիոնավոր եվրոներ են վաստակում. Transparency International
Մահացած զինծառայողը տան միակ կերակրողն էր, 3 երեխաների հայր
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
Ռուսաստանի գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Freedom House իրավապաշտպան կազմակերպության գործունեությունը
Ակնկալիքներս մեծ են՝ վերջապես կազատենք Հայաստանն այս չարիքից․ 44-օրյա պատերազմի նահատակ հերոսի մայր
Այն ինչ անում է այսօր եկեղեցին՝ իրական խաղաղության մասին է․ Մետքասե Հակոբյան
Այս իշխանությունների օրոք դպրոցներում, ուսումնական հաստատություններում անարգել թմրանյութ է շրջանառվում․ Գառնիկ Դանիելյան
Թող գան Կիրանցում ապրեն, հետո՝ կարող են խոսել․ բնակիչներ
Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուներ աշխատակիցներին պարտադրում են մասնակցել երթերի․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Ժամանակն է՝ սթափվելու, միավորվելու․ իրազեկման ավտոերթ՝ Շիրակում
Կիրանցում սահմանազատման եւ սահմանագծման գործողություններն այս պահին կասեցվել են. Կամո Շահինյան
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Ավելին
Ավելին