f

Անկախ

Երեւանում բնակելի շենքերի կառուցման 300 շինթույլտվություն է տրվել. շինարարության աճը փուչիկի էֆեկտ ունի


Հայաստանի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի առաջին կիսամյակում շինարարության ոլորտը գրանցել է 12,7 տոկոս աճ։ Ուշագրավ է, որ նույնիսկ լայնածավալ ասֆալտապատման ծրագրերի պարագայում 2022 թվականին պետական բյուջեից ֆինանսավորվող շինարարության ծավալը շատ համեստ աճ է գրանցել, ընդամենը՝ 1,8 տոկոս։ Այս ցուցանիշը տրամաբանական է` հաշվի առնելով կապիտալ ծախսերի թերակատարումը. մասնավորապես՝ 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին պետական բյուջեի կապիտալ ծախսային ծրագրերը (ջրամբարաշինություն, դպրոցաշինություն, ոռոգման համակարգի ընդլայնում և այլն) թերակատարվել են 41,8 տոկոսով։

 

 

Հատկանշական է, որ 55 տոկոսով կրճատվել են Համաշխարհային բանկի ֆինանսավորած համեմատաբար մատչելի վարկերը շինարարության ոլորտում, զուգահեռաբար կտրուկ աճել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Գերմանիայի զարգացման բանկի ֆինանսավորումները։

Հաշվի առնելով լայնածավալ սուբվենցիոն ծրագրերը (ճանապարհաշինություն, լուսավորության ցանցի կառուցում, մշակութային օբյեկտների վերանորոգում և այլն), որոնք իրականացվում են կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ, մոտ կրկնակի աճել է համայնքային միջոցներով շինարարության ծավալները։

Միաժամանակ 79,8 տոկոսով ավելացել են բարեգործական միջոցներով իրականացվող շինարարության ծավալները։ Շարունակում են ակտիվ ծրագրեր իրականացնել Հայ Առաքելական եկեղեցին և «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

2022 թվականի հունվար-հունիս ամիսներին Հայաստանի շինարարության ոլորտի աճը հիմնականում ապահովել են մասնավոր տեղական կազմակերպությունները, մասնավորապես՝  դրանց շինարարության  ծավալն ավելացել է 27,2 տոկոսով, այն դեպքում, երբ օտարերկրյա ներդրողները զգալիորեն` 40,1 տոկոսով կրճատել են իրենց ներդրումները Հայաստանում։ Այսինքն՝ այս տարվա ընթացքում տեղական կազմակերպությունները կտրուկ ավելացրել են շինարարության ոլորտում ներդրումները։

Ի դեպ,  հայաստանյան շինարարական կազմակերպությունների համար շարունակում է հիմնական ներդրումային ուղղություն մնալ բնակարանաշինությունը, որը գլխավորապես զարգացած է Երևանում և երևանամերձ մարզերում։ Այն պայմանավորված է անշարժ գույքի շուկայի սպեկուլյատիվ պահանջարկով։ Մտահոգիչ է, որ հաշվի չառնելով տարածքային համաչափ զարգացման հիմնախնդիրը՝ շարունակվում են Երևանում տրամադրել բնակելի շենքերի կառուցման շինթույլտվություններ, մասնավորապես՝ միայն մայրաքաղաքում  բնակելի շենքերի կառուցման մոտ 300 շինթույլտվություններ են տրամադրվել, որը կարող է առաջացնել ճգնաժամային իրավիճակ ինչպես քաղաքաշինության ոլորտում, այնպես էլ կոմունալ ծառայությունների դեպքում, եթե արագ տեմպերով չավելացվեն բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման կարողությունները։

Մասնավոր շինարարական կազմակերպությունների բնակարանաշինարարական ծրագրերը հիմնականում ֆինանսավորում են բանկերը։ Ընկերությունները, երևանյան հողակտորը գրավադրելով, ստանում են առաջին կառուցապատման վարկը, հետո կիսավարտ շենքն են գրավադնում հաջորդ վարկային փաթեթները ստանալու համար, այսինքն՝  բանկերը պարբերաբար վերավարկավորում են բնակելի շենքի կառուցապատումը։ Հետագայում, նույն այդ բանկերը տրամադրում են հիպոթեկային վարկեր բնակարանների գնորդներին։ Արդյունքում՝ բանկերը շարունակաբար մեծացնում են բնակարանաշինարարական փուչիկը, որի պայթելու դեպքում մեծ վնաս է հասցվելու Հայաստանի տնտեսությանը։ Անշուշտ, ֆինանսաբանկային ոլորտը շահագրգռված է անշարժ գույքի գների աճով, քանի որ գների դինամիկ աճը հանդիսանում է նրանց կողմից տրամադրված վարկային միջոցների գլխավոր երաշխիքը, այսինքն՝ եթե մարդն ի վիճակ չէ վճարել տան համար վերցված հիպոթեկը, ցանկացած ժամանակ բանկը քիչ կորուստներով կվաճառի բնակարանը։ Հակառակ պարագայում՝ հիպեթեկով բնակարան վերցրած մարդիկ, եթե տեսնեն, որ բնակարանների գները իջնում են, նրանք այդ բնակարաններն ուղղակի կթողնեն բանկին, ինչպես եղավ 2008-2009 թվականներին ամերիկյան անշարժ գույքի շուկայում

Այպիսով՝ ամփոփելով պետք է նշել, որ շինարարության ոլորտի աճը հիմնականում պայմանավորված է բնակարանաշինությամբ և ոչ բիզնես կամ արտադրական նշանակության շինարարությամբ։

Արամ Աճեմյան

շինարարություն Հայաստան

Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Պրոֆեսիոնալ սակրավորները հրաժարվում են ականազերծում իրականացնել․ Գառնիկ Դանիելյան
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Մեկ շաբաթում գրանցվել է 553 դեպք, որից 187-ը՝ արտակարգ. տուժել է 117, զոհվել՝ 8, փրկվել՝ 8 մարդ
Քաղաքացիները դեպի Երևան քայլերթին են միանում, շատերը փուչիկներով ողջունում են ու ժենգյալով հաց բաժանում մասնակիցներին
Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը. ԿԳՄՍՆ
Նախկին զորամասի տարածքում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին
Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սեւ ցուցակից»․ «Հետք»
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, ասելի՞ք չունեք. Մինասյանը՝ դատախազին
Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք․ աչաջուրցի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Իվանա Ժիվկովիչն այցելել է Գեղարքունիք և Տավուշ
Փոսալցնողները եղանակին չե՞ն նայում, որ 8 օր անձրև է գալու, էլեմենտար քթածակ է պետք. Տիգրան Ավինյան
Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը, որը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան
Քրեական հետապնդում՝ 2 անձի նկատմամբ՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը Սեւանի թերակղզուց շարունակում է երթը դեպի Երևան (ուղիղ)
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ
Որո՞նք են մայիսի բարենպաստ և ոչ բարենպաստ օրերը․ չինական աստղագուշակ 2024 թվականի մայիսի համար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Տարեվերջին ունենալու ենք միասնական տոմսային համակարգ, կանգառներում տեսնելու ենք՝ ավտոբուսը քանի րոպեից կմոտենա. Ավինյան
ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու. Ալեն Սիմոնյան
Ավելին
Ավելին