Նյու Յորքի իշխանությունները հաղորդել են պոլիովիրուսի հայտնաբերման մասին այն ջրի մի քանի հետազոտություններում, որը վերցրել են քաղաքի կոյուղուց: Ինչպես գրում է Financial Times-ը, սա վերջին ամիսների հերթական դեպքն է. պոլիոմիելիտ հարուցող պոլիովիրուսը հայտնաբերվում է մի շարք զարգացած երկրների խոշոր քաղաքներում:
Դա պայմանավորված է պատվաստման ծրագրի խախտմամբ, որի իրականացմանը խառնվել է COVID-19 համավարակը: Ընդ որում, պոլիովիրուսի վայրի տեսակով վարակման վերջին դեպքը Մեծ Բրիտանիայում արձանագրվել է 1984 թ., իսկ 2003-ին Մեծ Բրիտանիան հայտարարվել է պոլիոմիելիտից ազատ երկիր: ԱՄՆ-ում պոլիոմիելիտի վերացման մասին հայտարարել են դեռ 1979 թ.:
Հուլիսին ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը տվյալներ հրապարակեցին, որոնք վկայում են վերջին 30 տարվա ընթացքում երեխաների պատվաստման ծավալների ամենանշանակալի նվազման մասին: 2021 թ. առնվազն 25 մլն երեխա չի պատվաստվել հնարավոր մահացու հիվանդությունների դեմ: Եվ 2021 թ. մոտ 7 մլն երեխա չի ստացել պոլիոմիելիտի պատվաստանյութի երրորդ դեղաչափը:
Աղբյուրը՝ inosmi.ru