Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ․
«Երեկվանից մեծ տագնապով ու սրտի անասելի ցավով հետևում եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած պայթյունի ողբերգական հետևանքներին: Խորը կսկիծով իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին, վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում, մեծ հավատով աղոթում անհետ կորածների ճակատագրի համար:
Աստված պահապան մեզ բոլորիս. . .»: