ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցություն է հայտնել Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
«Խոր ցավ ու կսկիծ եմ ապրում մեր ժողովրդին պատուհասած աղետի՝ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:
Ցավակցության ու վշտակցության խոսքերս եմ հղում զոհերի ընտանիքներին և հարազատներին։
Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վիրավորներին։
Ուժ, կորով ու համբերություն բոլորիս»,- ասված է ցավակցական ուղերձում: