f

Անկախ

Տեսչական մարմինը «Սուրմալու» տոնավաճառում մեկ տարվա ընթացքում վերստուգում չի արել՝ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված


Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, նախորդ տարվա մարտին  «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ–ում («Սուրմալու» տոնավաճառ) խախտումներ արձանագրելուց հետո մինչեւ հիմա վերստուգում չի արել ծանրաբեռնվածության պատճառով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը։ 

«Վերստուգումը հերթականությամբ է իրականացվում՝ հաշվի առնելով, որ ունենք տարեկան ստուգումների ծրագրով նախատեսված օբյեկտներ, որոնց քանակը շատ է։ Այդ օբյեկտը վերստուգելը հերթը դեռ չէր հասել»,– նշեց նա։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտին տեսչական մարմինը ընկերությունում գործող առևտրի և հասարակական սննդի օբյեկտներում ստուգումներ է իրականացրել, մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերել եւ դրանք վերացնելու կարգադրագրեր է տվել ընկերության տնօրինությանը։ Խախտված են եղել հրդեհային անվտանգության կանոնները։

«Մասնավորապես, հայտաբերվել են հետևյալ խախտումները.

-Կրպակաշարերը, տաղավարները տեղակայված չեն շենք-շինություններից ոչ պակաս 8մ հեռավորության վրա,

-Շինարարական հիմատարրերը տոգորված չեն հրապաշտպան լուծույթով,

-15 մարդուց ավելի միաժամանակյա ներկայությամբ սենքերի դռները չեն բացվում դեպի դուրս,

-Օդային էլեկտրահաղորդման գծեր են անցկացված հրդեհավտանգ հիմնատարրերով տանիքների վրայով

-55 քմ գերազանցող մակերոսով բնական լուսավորություն չունեցող սենքերում (помищение) տեղակայված չի եղել հակածխային պաշտպանության համակարգ,

-Արտաքին հրդեհաշիջման համար նախատեսված օբյկետների տարածքում բացակայել են առնվազն 1 հիդրանտն ու հակահրդեհային ջրավազանը, Շենքերը սարքավորված չեն հրշեջ ծորակներով կահավորված ներքին հակահրդեհային ջրացանցով այնպես, որ յուրաքանչյուր կետ ցողվի 1x2,5 լ/վրկ ջրի շիթով, 3500 քմ-ն գերազանցող երկհարկանի առևտրի սրահի սենքերը սարքավորված չեն հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգով:

-Անկախ մակերեսից 3 և ավելի հարկայնություն ունեցող առևտրի կազմակերպության շենքում սարքավորված չի եղել հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգ։

-Առևտրի և հասարակական նշանակության սննդի օբյետները սարքավորված չեն եղել հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգերով։

-Հակահրդեհային ինքնաշխատ համակարգերը չեն գտնվել սարքին վիճակում։

-«Ա», «Բ», «Վ» կարգի շինություններում կրակմարիչնեը տեղադրված չեն եղել հրդեհի հնարավոր օջախներից 30 մետրից ոչ ավել հեռավորության վրա»,– ասվում է Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ նախօրեին պայթյուն է տեղի ունեցել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում, որը ուղեկցվել է հրդեհով։ Պայթյունի հետեւանքով կա 6 զոհ։ Բժշկական կենտրոններում բուժում է ստանում 21 քաղաքացի։ Փրկարարները փլատակների տակ դեռ որոնում են 15 քաղաքացու։

Հայաստան ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ավելին
Ավելին