Լուսանկարում Գևորգ Պապյանն է, ում հայրը Տավուշի մարզի Ոսկեպարից գյուղից է սերվում։ Գևորգը Դոնի Ռոստովից էր, եղել է պայմանագրային զինծառայող, զոհվել է Ուկրաինայում տեղի ունեցող պատերազմում, ուր խոցվել է իրենց տանկը։ Նրա մասունքը ճանաչել են ԴՆԹ-ի հետազոտության արդյունքներով, Դոնի Ռոստովում կայացել է Գևորգի հուղարկավորությունը։ Նա մոտ 30 տարեկան էր, ամուսնացած։ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքից հայտնում են, որ Ուկրաինա ուղարկելու համար բանակ են զորակոչվել ՌԴ քաղաքացի 2 ոսկեպարցիներ, ովքեր ապրում են այդ քաղաքում։