f

Անկախ

Տոննաներով քարեր և երկաթներ են քանդել. «Սուրմալուում» փրկարարներին օգնում են կամավորները


Արդեն երրորդ օրն է` «Սուրմալուում» որոնողափրկարարական աշխատանքներ են տարվում: Տեղում շուրջօրյա աշխատում են ԱԻՆ աշխատակիցներ, ոստիկաններ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և ՈՄԱ-ի ներկայացուցիչներ, կամավորներ: Sputnik Արմենիան շփվել է դեպքի վայրում աշխատող մարդկանց հետ։

Աշոտ Սաֆարյան. Հրատեխնիկայի պահեստի պայթյունի հետևանքով արդեն 16 մարդու դի է հայտնաբերվել, որոնվում է 2 անձ: Փլատակները մաքրելու գործին ավելի քան 150 մարդ է մասնակցում, ավելի քան մեկ տասնյակ միավոր տեխնիկա: Աշխատանքը բարդացնում է քառասուն աստիճանին հասնող շոգը։

Այնտեղ, որտեղ տեխնիկան նպատակահարմար չէ օգտագործել (բեկորների տակ մնացած մարդկանց մարմինները պատահաբար վնասելու վտանգ կա, հաշվի առնելով հրդեհը` մարդկանց ողջ վիճակում գտնելու հնարավորությունը զրոյական է), փրկարարները երբեմն ստիպված են ձեռքով քանդել ու տեղափոխել հսկայական բետոնե բեկորներն ու քարերը։

Կամավորների փորձն ու գիտելիքները շատ օգտակար են

«Մեր տղաների գլխավոր հատկանիշներից է կազմակերպվածությունն ու համակարգումը, ինչպես նաև խուճապի չմատնվելու ունակությունը։ Մենք առավելագույնս ջանքեր ենք գործադրում փրկարարներին օգնելու համար։ Այստեղ մոտ 20 մարդ ունենք, օրվա ավարտին 50-60 կլինի։ Պարբերաբար ռոտացիա է արվում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ողջ մնալու արվեստը» (ՈՄԱ) կազմակերպության ներկայացուցիչներից Թովմաս Ծատուրյանը։

Волонтер организации Искусство выживания Товмас Цатурян на месте пожара и обрушения тц Сурмалу (16 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022

Թովմաս Ծատուրյանը

© Sputnik / Ashot Safaryan

ԱԻՆ փրկարար ջոկատներից մեկի հրամանատար, փոխգնդապետ Սերգեյ Բիձյանը փրկարարական գործողությանը մասնակցում է ողբերգության գրեթե առաջին րոպեներից: Ասում է` հենց սկզբից շատ դժվար էր, քանի որ անհրաժեշտ էր հասկանալ, գլուխ հանել իրավիճակից։

Այդպես է լինում ցանկացած աղետի և արտակարգ իրավիճակի ժամանակ: Սկզբում որոշակի իրարանցում է լինում։ Բայց հետո գործողությունների ճիշտ ալգորիթմ են գտնում։ Ջոկատի հրամանատարն ասում է, որ հիմա փրկարարների գործողություններն ավելի հստակ ու արդյունավետ են դարձել։

«Մինչ տեխնիկա օգտագործելը մեր փրկարարներն աշխատում են ձեռքով, հատուկ ակուստիկ սարքավորումների օգնությամբ, նաև հատուկ պատրաստված շներ են օգտագործում։ Միայն դրանից հետո է տեխնիկան տվյալ հատվածին մոտենում»,- ասաց նա։

Այս հրապարակման նախապատրաստման պահին փլատակների տակ դեռ մարդիկ կային։ Չափազանց բարդ է հասկանալ, թե որտեղ նրանք կարող են լինել, որ հատվածում, ինչ պատի տակ։ Դրա համար էլ փրկարարները ստիպված են լինում տոննաներով քարեր ու երկաթ մաքրել։

«Մենք փլատակների տակից ոչ մի ձայն չենք լսում։ Բայց պետք է քրտնաջան աշխատել: Մեզ համար ամենակարևորը մարդկային կյանքերն են»,- ասում է Բիձյանը։

Командир спасательного отряда МЧС, подполковник Сергей Бидзян на месте пожара и обрушения тц Сурмалу (16 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 16.08.2022

Ինչպես արդեն նշվել է, ԱԻՆ աշխատակիցներին օգնում են կամավորները, սովորական քաղաքացիները։ Եվ մինչ մենք նկարահանում ենք դեպքի վայրը, ուղեփակոցի մոտ հավաքվում են հերթափոխի եկած երիտասարդ տղաները։ Ոստիկանները գրանցում են նրանց անունները, երբ 10 հոգանոց խումբ է ձևավորվում, կամավորներին ներս են թողնում։ Նրանցից մեկը՝ 25-ամյա Էմիլ Ղազարյանը, մարզիկ է, զբաղվում է կարատեով, մասնակցել է Արցախի 44-օրյա պատերազմին։

«Ուժ ունեմ, ֆիզիկական տվյալներ կան։ Ուրիշ էլ ի՞նչ է պետք ընկերներին ու հայրենակիցներին օգնելու համար»,- ասում է Ղազարյանը։

 

Կամավորներին և արտակարգ ծառայությունների աշխատակիցներին օգնում են Կարմիր Խաչի ներկայացուցիչները՝ ջուր ու սնունդ բերելով:

Հիշեցնենք՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Երևան քաղաքի ԲԿ-ներ են դիմել 60 քաղաքացիներ, որոնցից 7-ը շարունակում են բուժում ստանալ, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։

Այս պահին հայտնի է, որ 16 մարդ մահացել է։ Երկու անձանց դեռ որոնում են։

«Սուրմալու» առևտրի կենտրոն Պայթյուն փրկարար ծառայություն կամավորականներ Հայաստան

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին