f

Անկախ

Չինական Մանջուրիայի իշխանությունները COVID-19-ով վարակման մեկ դեպքի պատճառով լոկդաուն են հայտարարել


Չինաստանի Մանջուրիայի քաղաքային  իշխանությունները օգոստոսի 16-ին լոկդաուն են հայտարարել  COVID-19-ի հայտնաբերված մեկ դեպքի պատճառով։ Այս մասին հայտնում է տեղական իշխանությունը, փոխանցում է RIA Novosti լրատվական գործակալությունը։ Գրում է Gazeta.ru-ն։

Օգոստոսի 16-ին քաղաքում ՓՇՌ թեստավորման ժամանակ հայտնաբերվել է վարակի մեկ դեպք։ Դրանից հետո սկսվել է համաճարակաբանական հետաքննություն՝ վարակված անձի սերտ շփումները պարզելու համար։

Իշխանություններն ամբողջությամբ արգելափակել են բնակելի համալիրը, որտեղ պարզվել է վարակված անձի ինքնությունը։ Համալիրի բնակիչներին արգելել են լքել իրենց բնակարանները, իսկ քաղաքի մյուս բնակելի համալիրներում խիստ հսկողություն է մտցվել։

Քաղաքում ժամանակավորապես դադարեցվել է հասարակական տրանսպորտը, չեղարկվել են թռիչքները Սիջյաո օդանավակայանից։ Վերահսկողություն է մտցվել քաղաքից բոլոր ճանապարհների, մուտքերի և ելքերի վրա։ Ժամանակավորապես դադարեցվել են զբոսաշրջային տեսարժան վայրերի, առևտրի կենտրոնների, սրճարանների ու ռեստորանների և հասարակական այլ վայրերի  աշխատանքը, և արգելվում է ցանկացած բանկետ:

Մանջուրիայում շարունակում են գործել միայն մթերային խանութները, դեղատները և բժշկական հաստատությունները։

Օգոստոսի 17-ից քաղաքի բոլոր բնակիչները պարտավոր են ՊՇՌ թեստավորման երեք փուլ անցնել։

Թե որքան կտևի արգելափակումը, չի նշվում:

Օգոստոսի 15-ին հաղորդվեց, որ Ռուսաստանում COVID-19-ով հիվանդացության դեպքերը շաբաթվա ընթացքում աճել են գրեթե 50%-ով։

Աշխարհում Չինաստան Մանջուրիա լոկդաուն 2019-nCoV կորոնավիրուս վարակման մեկ դեպք

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին