f

Անկախ

Հայաստանում արտադրված կաթի մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկներ, ձկնամսի մեջ՝ հորմոնների մնացորդային քանակություններ


ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթաների ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնը և ՀՀ կառավարության ենթակա Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը համատեղ իրականացրել են սննդամթերքում քիմիական վտանգների (ծանր մետաղներ, հակամանրէային նյութեր և աճի խթանիչներ) ռիսկի գնահատման աշխատանքներ:

Արդյունքում Հայաստանի Հանրապետությունում արտադրված կաթի մեջ հայտնաբերվել են հակաբիոտիկներ, իսկ ձկնամսի մեջ՝ հորմոնների մնացորդային քանակություններ:

ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, չնայած, սննդակարգային ներգործությամբ պայմանավորված, առողջական ռիսկերը գտնվել են թույլատրելի տիրույթում, այնուամենայնիվ, վերջինս արտահանման լուրջ խոչընդոտ է։  Իսկ կաթում և կաթնամթերքում թունավոր տարրերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առկա են առողջական մտահոգություններ՝ կապարի և կադիմումի ներգործությամբ պայմանավորված:
Ուսումնասիրություններն  իրականացվել են պետական բյուջեի ֆինանսավորմամբ:

Աշխատանքներում ներգրավված են եղել Սննդի շղթաների ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի երիտասարդ գիտնականները կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանի գլխավորությամբ:

Արհեստական լճակային տնտեսությունը գյուղատնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից է: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, հետևաբար, ձկնաբուծության բնագավառում աճի խթանիչների կիրառումը կարգավորվում է սննդամթերքի անվտանգության վերաբերյալ տեխնիկական կանոնակարգով (ТР ТС 021/2011)։ Վերջինիս համաձայն՝ կենդանական ծագման մթերքում չպետք է պարունակվեն բնական կամ սինթետիկ հորմոնային նյութեր:

«Սույն հետազոտության նպատակն էր գնահատել հանրապետության արհեստական լճակային տնտեսություններում աճեցված ձկան մսում հորմոնների մնացորդային պարունակությունները և դրանց սննդակարգային ներգործությամբ պայմանավորված ռիսկերը: Աճի խթանիչների մնացորդային քանակությունը որոշվել է իմունաֆերմենտային անալիզի մեթոդով և հաստատվել հեղուկային քրոմատոգրաֆիայի մաս սպեկտրաչափական եղանակով:

Որոշ ձկնանմուշներում հորմոնների պարունակությունը գերազանցել է թույլատրելի չափաքանակը: Սակայն, սննդակարգային ներգործությամբ պայմանավորված, հնարավոր առողջական ռիսկեր չեն հայտնաբերվել։ Սա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները պետք է աչալուրջ լինեն, քանի որ սա արտահանման լուրջ խոչընդոտ է: Իսկ կաթում հակաբիոտիկների ռիսկի գնահատման աշխատանքների արդյունքում պարզ է դարձել, որ Հայաստանում կիրառվում են արգելված հակաբիոտիկներ։ Հակաբիոտիկների նշված քանակների դեպքում, կաթի սպառմամբ պայմանավորված, հանրային առողջական խնդիրներ չեն բացահայտվել: Այնուամենայնիվ, սա արտահանման լուրջ խոչընդոտ է, և նշված արդյունքները պետք է հաշվի առնել պետական վերահսկողության համար»,
- ասաց Դավիթ Պիպոյանը։

Նա նշել է, որ հետազոտել են կաթում և կաթնամթերքում հավանական թունավոր տարրերի պարունակությունը, ինչպես նաև կատարել, մթերքի սպառմամբ պայմանավորված, առողջական ռիսկի գնահատում։

«Սննդի սպառման առանձնահատկություններն ուսումնասիրվել են սննդակարգի 24-ժամյա հետկանչի մեթոդով: Ուսումնասիրությունների արդյունքները ցույց են տվել, որ առկա են  առողջական մտահոգություններ՝ կապարի և կադիմումի ներգործությամբ պայմանավորված»,- ասաց Դավիթ Պիպոյանը։

Ըստ նրա՝ հետազոտությունների արդյունքները խիստ կարևոր կիրառական նշանակություն ունեն պետական վերահսկողության արդյունավետության բարձրացման համար։

Դավիթ Պիպոյանը նշել է, որ կատարված ուսումնասիրությունների արդյունքները մեծ արձագանք են ստացել, մասնավորապես, միջազգային հեղինակավոր կառույցների կողմից, «Համատեղ աշխատանք է տպագրվել Իտալիայի առողջապահության ազգային ինտիտուտի հետ»,- ասաց նա։

Կաթնամթերքի մեջ թունավոր տարրերի ռիսկի գնահատման վերաբերյալ հոդված է տպագրվել  սննդամթերքի անվտանգության ոլորտի միջազգային հեղինակավոր ամսագրերից մեկում՝ «Սննդամթերքի և քիմիական թունաբանություն» ամսագրում  (Pipoyan D., Hovhannisyan A., Beglaryan M., Mantovani A. Risk assessment of potentially toxic trace elements via consumption of dairy products sold in the city of Yerevan, Armenia. Food and Chemical Toxicology, 2022, 163, 112922. https://doi.org/10.1016/j.fct.2022.112922):

«Արհեստական լճակային տնտեսություններում բուծվող ձկան մսում հորմոնների մնացորդային պարունակության որոշումը և դրանց սննդակարգային ներգործությամբ առողջական ռիսկի գնահատումը» վերնագրով աշխատանքը տպագրվել է «Ագրոգիտություն և տեխնոլոգիա» միջազգային գիտական պարբերականում  (Պիպոյան Դ.Ա., Բեգլարյան Մ.Ռ., Աբովյան Ա. Յու., Ալթունյան Ս.Հ., Արհեստական լճակային տնտեսություններում բուծվող ձկան մսում հորմոնների մնացորդային պարունակության որոշումը և դրանց սննդակարգային ներգործությամբ առողջական ռիսկի գնահատումը, «Ագրոգիտություն և տեխնոլոգիա», N 3 (75), 2020, էջ 305-310):


 

հետազոտություն կաթնամթերքի արտադրություն ՀՀ ԳԱԱ ձկնամթերք Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին