f

Անկախ

«Փրկենք Պարիս Հերունու աստղադիտակը»․ստորագրահավաք


ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանին,


ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին                                                         


ՀՀ ախագահ Վահագն Խաչատուրյանին

ՀՀ ԱԱԾ-ի տնօրեն Արմեն Աբազյանին

ՀՀ ոստիկանության պետ  Վահե Ղազարյանին

ՀՀ Գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանին

ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանին

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին

Վերջերս  մեծ վրդովմունքով տեղեկացանք, որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-յանը պատկանող ակադեմիկոս Պարիս Հերունու ռադիո-օպտիկական դիտակը (ՌՕԴ֊54/2.6) և հարակից տարածքը, մի քանի տարով վարձակալության է  տվել «Արմատ» ՀԿ-ին (վերջինիս տեղեկացմամբ),  և, որ այստեղ արդեն իսկ  սեպտեմբերի 10-12-ին կկայանա էլեկտրոնային երաժշտության փառատոն, և կկազմակերպվի քեմփինգ: Այնտեղ հիմա ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում՝ կառուցվում է մի քանի բեմ։  

Նշենք որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն, որին պատկանում է գործիքը, վերջին 10 տարիներին էտալոնային համալիրների պահպանման և զարգացման համար պետությունից ստանալով տարեկան 45 մլն դրամ,  չի կատարել պահպանման իր ֆունկցիան, քանի որ  կառավարման շենքը և  հարակից կառույցները թալանվել են, այդ թվում՝ անհայտացել է աշխարհում եզակի էտալոնային համակարգը:  

Որ Հերունու աստղադիտակը ենթակա է վերազինման և շահագործման, դա փաստել են մի շարք արտասահմանյան էքսպերտներ, սակայն  «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն  և  էկոնոմիկայի նախարարությունը, ում ենթակայության տակ է գտնվում ընկերությունը, խոչընդոտում են այդ գործընթացին և ինչ-ինչ պատճառով շահագրգռված չեն, որ այն աշխատի իր գործառույթների շրջանակում: Հակառակը, տարիներ շարունակ աստղադիտակը՝ որպես երաժշտական խմբերի հարթակ, տեսահոլովակների նկարահանման վայր, անվաչմուշկներով սահելու տարածք, տրամադրվում է ամենատարբեր կազմակերպություններին և այդ ամենը ալյումինից ստացած հայելային մակերեսի վրա, որի սալիկները հարթեցված և համակարգված են միկրոնների ճշտությամբ:

2020թ. Եվրոպական  հետազոտական կոնսորցիումի ռադիոինտերֆերոմետրիայի ինստիտուտի (VLBI ERIC (JIVE)) կողմից իրականացվել է   ՌՕԴ֊54/2.6 դիտակի ներկայիս տեխնիկական վիճակի, դրա վերականգնման և հետագա կիրառելիության վերաբերյալ հիմնական գիտատեխնիկական փորձաքննություն։  Այդ փորձաքննությանը մասնակցել են աշխարհի տարբեր ռադիոաստղադիտարանների փորձառու գիտնականներ Գերմանիայից, Ավստրալիայից, Շվեդիայից, Իսպանիայից, Միացյալ Թագավորությունից, Հայաստանից: Նրանք տվել են ճշգրիտ մասնագիտական եզրակացություն դիտակի գործածության, պիտանելիության, վերագործարկման հնարավորությունների մասին: 

Մասնագետները նշել են, որ Հերունու ռադիոօպտիկական դիտակը, ժամանակակից տեխնիկական պահանջներին համապատասխանեցնելու արդյունքում կգործի  գիտակրթական ասպարեզում, համաշխարհային ռադիոաստղագիտության և հեռավոր տիեզերական կապի բնագավառներում, նաև կդառնա Եվրոպական ռադիոինտերֆերոմետրական ցանցի բաղադրիչ։  

Նկատի ունենալով վերը նշվածը՝ մենք՝ հանրապետության մի խումբ գիտնականներ, մշակույթի գործիչներ, տարբեր կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ, հաշվի առնելով  կառույցի հսկայական նյութական արժեքը, որը կարող է փոշիանալ նմանատիպ կազմակերպությունների բիրտ ու կոպիտ միջամտություններից, դեմ ենք, որպեսզի աստղադիտակի տարածքում կազմակերպվեն նման միջոցառումներ: 

Ուստի պահանջում ենք՝

-  չեղարկել սպասվող միջոցառումը, և, առհասարակ, արգելել նման միջոցառումների կազմակերպումը գիտության օբյեկտում,

-  վերականգնել աստղադիտակը և ծառայեցնել գիտական ասպարեզի իր նպատակներին, ինչը շատ ավելի մեծ համբավ և եկամուտ կբերի Հայաստանի տնտեսությանը և կծառայի մեր  հանրապետության պաշտպանության ոլորտում:  

«Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ, «Փրկենք Պարիս Հերունու աստղադիտակը» նախաձեռնության խումբ և քաղաքացիներ 

Ստորագրահավաքը՝ այստեղ

 

Հերունու աստղադիտակ բաց նամակ «Քարահունջ հայագիտական կենտրոն» ՀԿ ստորագրահավաք Հայաստան խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին