Ֆրանսիայում կարծում են, որ երկիրը սպասում է կորոնավիրուսային վարակի նոր ալիքի, և դրա գագաթնակետը կարող է հասնել ուսումնական տարվա սկզբին։ Այս մասին հայտարարել է Առողջության ռիսկերի մոնիթորինգի և կանխատեսման ֆրանսիական կոմիտեի նախագահ, իմունոլոգիայի պրոֆեսոր Բրիջիթ Օտրանսը, որը հրապարակել է BFMTV-ն։ Ըստ փորձագետի՝ հիվանդության նոր ալիք «անպայման կգրանցվի»։
«Ամենահավանական սցենարը համաճարակի գագաթնակետն է ուսումնական տարվա սկզբին, դա պայմանավորված կլինի նոր տարբերակո՞վ, թե՞ ցուրտ եղանակի վերադարձով, մենք գուշակ չենք, բայց աշնանը գրեթե անկասկած ալիք կլինի»,- ասել է նա։
Միաժամանակ, Օտրանսը նշել է, որ հիվանդության առաջիկա բռնկումը չի նշանակում, որ կորոնավիրուսից մահացությունների թիվը կտրուկ կաճի։
Նրա խոսքով՝ երկիրն ունի «ակտիվացման լծակներ» վիրուսի դեմ պայքարելու համար։ Մասնագետը կոչ է արել նաև արագացնել մարդկանց պատվաստումը։