f

Անկախ

Կենտրոնական բանկն ավելացնում է կուտակային միջոցների ռիսկայնությունը


16․08․2022 թվականին ՀՀ կառավարությունը իրավական նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/projects/4648) տեղադրել է ««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի նախագիծը, ըստ որի` նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ։ Սա հերթական արկածախնդրությունն է պարտադիր կուտակայինի հեղինակների կողմից։ Ժողովրդական լեզվով ասված՝ ցանկանում են «ղումար» խաղալ շարքային քաղաքացիների փողերով։ Սա սխալ և ժամանակավրեպ նախագիծ է և օր առաջ պետք է կասեցնել։

ՀՀ կառավարությունն ու կենտրոնական բանկը, ի հաշիվ շարքային քաղաքացիների կուտակած միջոցների, շարունակում են աջակցել մասնավոր ֆոնդերի կառավարիչներին և խիստ ռիսկային ու կասկածելի կազմակերպություններին, մասնավորապես՝

1․ իշխանությունները ցանկանում են ֆոնդի կառավարիչներին ազատել թղթային ծանուցումներ կատարելու պարտավորությունից, քանի որ դա ավելացնում է գործառնական ծախսերը, որը պահվում է շարքային քաղաքացիների կուտակած միջոցներից։ 2014 թվականից պարտադրված հանդիսանալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից, հստակ կարող եմ նշել, որ վերջին 5 տարիների ընթացքում ֆոնդի կառավարչից թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում չեմ ստացել, մինչդեռ նախագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ իմ դեպքում՝ ֆոնդի կառավարիչը, չկատարելով օրենքով սահմանված պարտավորությունը, ստացել է գործառնական ծախսերի համար փոխհատուցում։ Հուսամ՝ կենտրոնական բանկը հրապարակային պարզաբանում կտա փաստացի չկատարված ծանուցումների և գանձվող գումարների մասով։

2․ 2022 թվականի մայիսի դրությամբ պարտադիր կուտակային գումարների 98 տոկոսը ներդրված է պահպանողական ֆոնդերում․ երբ քաղաքացիները(մասնակիցները) չեն ընտրում ֆոնդի տեսակը, համակարգն ինքնաշխատ եղանակով ընտրում է պահպանողական ֆոնդը, որը ենթադրում է, որ պետք է միջին ռիսկայնություն ունենալ։ Օրենքի նախագծով՝ նախատեսվում է պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի դեպքում մեծացնել բաժնային արժեթղթերում ներդրումների մասնաբաժինը, այսինքն՝ ավելի ռիսկայն կդառնան պահպանողական ֆոնդերը, քանի որ ի տարբերություն ավանդների և պարտատոմսերի՝ բաժնետոմսերի ռիսկայնությունը անհամեմատ բարձր է։

3․ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ներքին և արտաքին գործոններով պայմանվորված կուտակային ակիտվների արժեքը նվազել է 9-10 տոկոսով։ Փաստացի, այս օրենքի նախագծով, կենտրոնական բանկը նախատեսում է էլ ավելի բարձրացնել ֆոնդերի կառավարիչների ներդրումներ կատարելու ռիսկայնությունը։ ԿԲ-ի կողմից հնարավորություն է տրվում կենսաթոշակային ֆոնդերին ուղղակիորեն ներդրումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում տարբեր ֆինանսական գործիքների միջոցով, այսինքն՝ շարքային քաղաքացիների կուտակած գումարներով ֆոնդի կառավարիչը կարող է հայաստանյան մասնավոր ընկերությունների բաժնետոմսեր կամ պարտատոմսեր ձեռք բերել, որոնք չունեն որևէ երաշխիք։

4․ Օրենքի նախագծի համաձայն՝ որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար նախատեսվում է ավելի բարձր սահմանաչափ՝ 15 տոկոսի փոխարեն 30 տոկոս սահմանել։ Այսինքն՝ ֆոնդի կառավարիչը քաղաքացիների կուտակած գումարի 30 տոկոսը, ԿԲ-ի թույլտվությամբ, կարող է ներդնել մեկ արտասահմանյան երկրում։ Հիշեցնեմ, որ Հայաստանում գործող երկու ֆոնդերի կառավարիչները հանդիսանում են ֆրանսիական և գերմանական կորպորացիաների դուստ ընկերոթյուններ, հետևաբար, ստացվում է, որ նրանք կարող են հայատանցիների կուտակած գումարները ներդնել իրենց երկրներում և նպաստել իրենց երկրների զարգացմանը։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

Սուրեն Պարսյան ՖԲ Գրառում Կուտակային կեսնաթոշակ ԿԲ ՀՀ Կառավարություն Հայաստան

Հաղարծինում առավոտյան պատարագին եկեղեցին լցվել էր ու մարդիկ նույնիսկ դուրսն էին մասնակցում դրան
Ո'չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան
Այս երթը մեզ տալու է 2 բան՝ պատիվ և հայրենիք. շարժումը վատաբանողներին և նրանց տերերին եմ ասում` խելո՛ք պահեք ձեզ. Բագրատ Սրբազան
Այսօր` ժամը 18:00-ին, շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան քաղաք
Դիլիջանի հրապարակում աղուհացով դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին.արցախցի տիկինը ժենգյալով հաց է բաժանում
Ո´չ անձրևը, ո´չ կարկուտը չի կարող ընկճել մեզ․ ՀանունՀայրենիքի դեպի Երևան
‹‹Մեր գերեզմանոցներն ենք թողել Արցախում››․Արմեն Հայրապետյան
Պատարագ` Հաղարծինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. ուղիղ
«Ողջ երեկո հետևում եմ ադրբեջանական և իշխանական մեդիային». թյուրքագետ Վարուժան Գեղամյան
Արցախի հարցը լուծված չէ, ուժով հակամարտության կարգավորումը բացառված է
Հեռու չէ այն օրը, երբ կնկարահանվի մի նոր հայ-ադրբեջանական ֆիլմ՝ «Հայ ահաբեկիչներից Արցախի ազատագրությունը» խորագրով
Պատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար
«Ես չեմ պատրաստվում անմասն մնալ». Արման Թաթոյանը՝ քաղաքականությամբ զբաղվելու մասին
Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո.« Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
Օրն ամփոփում ենք աղոթքով
ՈՏՔԻ՛, ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆ
Մեղրիից մինչև Տավուշ՝ Ադրբեջանն ունի 15 զինվորական զորամաս՝ 45. 000 զինծառայողներով. Վոլոդյա Հովհաննիսյան
Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթն անցել է Իջևանը. ուղղություն են վերցրել դեպի Հաղարծնի վանք
Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ավելին
Ավելին