Օգոստոսի 23-ին Հայաստանում տեղի կունենա «վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։
Նա նշեց, որ սպորտային լողավազանների հետ կապված խնդիրներ կան, սակայն վստահեցրեց,որ այդ ուղղությամբ արվում է հնարավոր ամեն ինչ։ «Կարեւոր է այս մարզաձեւն ավելի մասսայական դարձնելը»,-հավելեց նախարարը։
Հիշեցնենք, որ մրցաշարը կանցկացվի Աղավնոյի եւ Բերձորի բնակիչների կողմից իրենց տները լքելու ֆոնին։