f

Անկախ

Ծառուկյանի խաղատան համար պետբյուջեից հայտարարված 4.2 մլրդ դրամի փոխարեն 5.6 մլրդ դրամ է վճարվել


hetq.am-ը գրում է.

«Պետական բյուջեից ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատան՝ «Շանգրի լա»-ի (շահագործող՝ «Օնիրա Քլաբ» ՍՊԸ) փոխարեն վճարվել է ոչ թե 4.2 մլրդ դրամ, ինչպես նախապես հայտարարվել էր, այլ՝ 5.6  մլրդ դրամ։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացել է Ֆինանսների նախարարությունից և որոշման փաստաթղթերից։

«Կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի թիվ 1052-Ն որոշման համաձայն՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ փոխարեն վճարվել է 5 570 812 500 (հինգ միլիարդ հինգ հարյուր յոթանասուն միլիոն ութ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր) դրամ գումարի չափով պետական տուրք՝ 2020թ․ երրորդ եռամսյակի համար, 2020թ․ չորրորդ եռամսյակի համար և 2022թ․ երրորդ եռամսյակի համար, ինչպես նաև դրանց վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գումարները»,- մեր հարցմանն ի պատասխան նշել են նախարարությունից:

2020 թվականին, կորոնավիրուսի համավարակի տարածման պայմաններում, խաղատունը չի գործել։ Բայց, միևնույն ժամանակ, Պետական եկամուտների կոմիտեն պահանջել է, որ «Օնիրա Քլաբ»-ը շարունակի պետական տուրք վճարել, քանի որ խաղատան լիցենզիան շարունակել է գործող մնալ։ Խաղատունը կազմակերպող «Օնիրա Քլաբ»-ը հրաժարվել է վճարել, դատական քաշքշուկների մեջ է հայտնվել ՊԵԿ-ի ու Ֆինանսների նախարարության դեմ։

Կառավարության գթասրտությունը Ծառուկյանի նկատմամբ. ինչպես «Շանգրի Լա»-ի 4.2 մլրդ դրամ պետական տուրքը մնաց հարկատուների ուսերին

Ամեն ինչ հանգուցալուծվեց, երբ Կառավարությունը որոշեց հարկատուների հաշվին փակել «Օնիրա Քլաբ»-ի պարտքերը։ Թե՛ Կառավարության ներկայացրած նախագծում, թե՛ գործադիրի հուլիսի 7-ի նիստի քննարկումների ժամանակ հայտարարվեց, որ 2022 թվականի պետական բյուջեից 4.2 մլրդ դրամ կհատկացվի «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի պետական տուրքը մարելու համար։ Սակայն, ինչպես երևում է, Կառավարության հաշվարկները փոխվել են, այդ թիվը դարձել է 5.6 մլրդ դրամ, որի մեջ ներառվել են նաև վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերը։

Հուլիսի 7-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կառավարությունը պայմանավորվել է «Օնիրա քլաբ»-ի հետ. խաղատունը կգործի 2022 թվականի հոկտեմբերի 1-ից և արդեն չորրորդ եռամսյակի համար պետական տուրք կվճարի։

Իսկ մինչ այդ, ընկերությունը դիմել է Ֆինանսների նախարարությանը և խնդրել խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։

Ստացվում է, որ մի կողմից պետությունը վճարում է երրորդ եռամսյակի տուրքը, մյուս կողմից՝ ընկերությունը նույն եռամսյակում լիցենզիան կասեցնելու դիմում է ներկայացնում։ Օրենքով, եռամսյակային տուրքը վճարվում է նշված եռամսյակի մեկնարկից մի քանի օր առաջ, որով էլ պայմանավորված, գոյացել է ընկերության երրորդ եռամսյակի տուրքը, որը մարվել է պետության կողմից։

Կառավարության որոշման մեջ նշված է, որ ֆինանսների նախարարի 2022 թվականի հուլիսի 12-ի հրամանով ընկերության դիմումի հիման վրա վերջինիս տրված խաղատան լիցենզիայի գործողությունը կասեցվել է մինչև 2022 թվականի հոկտեմբերի 1-ը:

Հիշեցնենք, որ գտնվելու վայրով պայմանավորված՝ «Շանգրի լա» խաղատան լիցենզիայի տարեկան պետական տուրքը, ըստ օրենքի, կազմում է 5.5 մլրդ դրամ»։

Հայաստան Գագիկ Ծառուկյան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին