f

Անկախ

Պետությունը զարգացում չի ունենալու, եթե գիտության վրա գումար չծախսի․ Ֆլորա Տխրունի


Գիտության ոլորտում ամենամեծ խնդիրը սերնդափոխության հարցն է՝ բավարար թվով երիտասարդներ չեն գալիս գիտություն, որպեսզի վերցնեն փորձառու գիտնականների գիտելիքներն ու փորձը և դառնան նրանց գործի շարունակողը, կարծում է «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ առաջատար գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Ֆլորա Տխրունին։ 

«Անկախի» հետ զրույցում տիկին Տխրունին պատմում է, որ 20 տարվա ընթացքում իր ղեկավարությամբ 8 թեկնածուական ատենախոսություն է պաշտպանվել։ Նրանց մի մասն արտերկրում է աշխատում, մի մասն էլ արտասահմանյան ընկերություններում։«Մենք մնացինք առանց մասնագետների, քանի որ լավ մանրէաբանները պահանջված են և բոլորն էլ գտնում են իրենց տեղը»,- ասում է նա՝ հավելելով, որ տարբեր արտադրություններում մանրէաբանների կարիք կա, աշխատավարձն էլ բարձր, ուստի շատերը բուհն ավարտելուց հետո միանգամից աշխատաշուկա են անցնում և ասպիրանտուրա չեն գալիս, քանի որ գիտությամբ զբաղվելով նման աշխատավարձի ակնկալիք չեն կարողանա ունենալ։

 Համեմատության համար նա նշում է՝ Իրանում աշխատող իր ասպիրանտը ստանում է 1200 դոլարին համապատասխան վարձատրություն, արտասահմանյան ընկերություններում աշխատողները՝ 2000 դոլարին համարժեք աշխատավարձ են ստանում, մինչդեռ ողջ կյանքը մանրէաբանության ոլորտում աշխատած 60-ն անց գիտաշխատողը լավագույն դեպքում 120 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Տիկին Տխրունին շեշտում է՝ այս տարի գիտության  ֆինանսավորման ավելացումը և գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը դրական քայլ է, բայց դա բավարար չէ գիտությունը գրավիչ դարձնելու և գիտաշխատողին մրցունակ աշխատավարձով ապահովելու համար։

 Մրցունակ աշխատավարձից բացի տիկին Տխրունին նույնքան կարևոր է համարում նաև գիտական լաբորատորիաների սարքավորումների արդիականացումը։ Ասում է՝ հին սարքավորումներով չեն կարող մրցունակ գիտական արդյունք ապահովել և տպագրվել միջազգային հեղինակավոր ամսագրերում։ Նշում է՝ իրենց լաբորատորիան գրանտային ծրագրերի շնորհիվ  է կարողացել  ժամանակակից սարքավորումներ ձեռք բերել։

 «Երիտասարդ մասնագետներ ունենալը հնարավորություն է ընձեռում տարբեր աղբյուրներից ֆինանսավորվող ծրագրերի մասնակցել և համագործակցել արտասահմանյան գիտնականների հետ։ Երիտասարդ մասնագետների բացակայությունը սահմանափակում է համագործակցության հնարավորությունները»,- ասում է  նա։

 Երիտասարդներին գիտության ոլորտ ներգրավելու հարցում տիկին Տխրունին ամենից կարևորը համարում է դպրոցի դերը։ Վստահ է՝ դեռ դպրոցում պետք է սեր սերմանեն դեպի գիտությունը։ «Ինքս դպրոցում շատ էի կարդում։ Եվ դեռ դպրոցական տարիներից գիտեի, որ ուզում եմ մանրէաբան դառնալ»,- ասում է նա՝ հավելելով, որ հիմա այդ խնդիրը միայն Հայաստանին չէ, որ բնորոշ է։ Դա համընդհանուր խնդիր է, որ երիտասարդները չեն ուզում սովորել, չեն ուզում զբաղվել գիտությամբ։ «Այս ամենի հետևանքները շատ ծանր են լինելու»,- ասում է նա՝ շեշտելով, որ եթե նախկինում ասպիրանտական տեղերի համար թեժ մրցակցություն էր ընթանում, ապա վերջին երկու տարիներին իրենց ոլորտի ասպիրանտական տեղերը թափուր են մնում։

 Նա շեշտում  է՝ ԽՍՀՄ տարիներին Հայաստանն առաջատար էր բնակչության թվի և գիտաշխատողների թվի հարաբերակցությամբ։ Մինչդեռ ներկայում գիտաշխատողների թիվը գնալով նվազում է։  Նա նշում է՝ հայերը գիտությամբ զբաղվելու հակում ունեն, բայց, որպեսզի որոշակի պոտենցիալ ձևավորվի, որը նաև երկրին կծառայի, պետք է բավարար թվով երիտասարդներ գիտություն գան, վերցնեն մեծահասակների փորձը և շարունակեն նրանց գործը։

Նաև հիշում է՝ ԽՍՀՄ տարիներին նախարարությունները գիտական հիմնարկներին պատվերներ էին իջեցնում՝ իրազեկելով իրենց հուզող խնդիրների մասին և լուծում ակնկալելով։ Ներկայում այդ երևույթը չկա կամ գրեթե չկա։ «20 տարվա ընթացքում ոչ մի խնդիր ոչ մի նախարարություն մեզ չի իջեցրել։ Չեմ կարող ասել, թե ինչու»,- ասում է նա։

 Տիկին Տխրունին վստահ է՝ չի կարող զարգանալ և անգամ գոյատևել այն պետությունը, որը չունի գիտություն։ Ուստի գիտության զարգացումը մեր երկրում այլընտրանք չունի։ «Պետությունը զարգացում չի ունենալու, եթե գիտության վրա գումար չծախսի։  Այլ հարց է, թե ինչքան և ինչ որակի գիտնականներ են պետք և ինչքան վարձատրություն է պետք, դա էլ երկրի զարգացման ծրագրով է պայմանավորված»,- ասում է նա՝ հավելելով, որ իրենց ոլորտում դեռևս կարողանում են մրցունակ լինել և բարձր արդյունք ապահովել։

                                    

 

գիտություն գիտության ֆինանսավորում խմբագրի ընտրանի Հայկենսատեխնալոգիա ԳԱԿ ՀՀ ԳԱԱ

Դեսպան. Զվարթնոցում տեղի ունեցող գործընթացները չեն նշանակում, որ Հայաստանին այս պահին ռուսական բազա պետք չէ
ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա Հայաստան
Քաղաքացու օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (ուղիղ)
2018 թվականի պայքարը աթոռի, իշխանության և, ինչպես կարճ ժամանակ հետո պարզ դարձավ, Արցախի հանձնման ու ՀՀ տարբեր տարածքների զիջման համար էր
Պետք չկա թաքնվելու հոգևոր դասի թիկունքում, հանդես գալու Սբ Եկեղեցու շուքի ներքո. դո՛ւրս եկեք ասպարեզ և ինքնե՛րդ գործեցեք
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Ավելին
Ավելին