f

Անկախ

«Հրապարակ». Քարոզարշավի մեկնարկը չի տրվել


«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ՝ օգոստոսի 18-ին, պետք է մեկնարկեր ՔՊ վարչության անդամների ընտրության նախընտրական քարոզարշավը: Կուսակցության կանոնադրությունն ասում է, որ համագումարից մեկ ամիս առաջ վարչության անդամները ներկուսակցական տիրույթում քարոզարշավ պետք է սկսեն, ՔՊ-ում էլ ավանդույթ է ձեւավորվել, առցանց հարթակ են ձեւավորում, թեկնածուներն իրենց տեսլականներն են ներկայացնում, հարցեր են նրանց ուղղվում եւ այլն:

Այդ գործընթացից հետո ռեյտինգային քվեարկություն է անցկացվում, եւ ամենաշատ ձայներ ստացած ՔՊ անդամները դառնում են ՔՊ ղեկավար մարմնի անդամ։

Երեկ, սակայն, քարոզարշավի մեկնարկը չի տրվել, ՔՊ մեր աղբյուրներն ասացին, որ կազմակերպչական որոշ խնդիրներ կան։ Իսկ հնարավո՞ ր է նախկին տարիների պես քարոզարշավ, որպես այդպիսին, չլինի, ով ինչպես կարողանա, իր համար ձայն հավաքի։ «Ոչինչ չի բացառվում»,- ասաց մեր աղբյուրը: Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ մի քանի տարածքում ՔՊ-ն խորհուրդներ այդպես էլ չի ընտրել, ինչը պետք է աներ սեպտեմբերի 18-ի համագումարից մեկ ամիս առաջ։ Օրինակ՝ Գորիսում, Մասիսում խորհուրդներ չեն ձեւավորվել, կընտրեն ավելի ուշ, ուստի այդ խորհուրդների կազմը վարչության ընտրություններին՝ որպես ընտրիչ, չի կարող մասնակցել»:

ՔՊԿ-ում վարչության ընտրություններ Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին