f

Անկախ

Ո՞րն է «Սուրմալուի» պայթյունի իրական պատճառը. փորձագետը` Փաշինյանի հայտարարության մասին


Հովհաննես Ավետիսյանը կարծում է, որ պետական կառույցների ներկայացուցիչները չեն հասկանում` ինչպես է պետք կառավարել երկիրը։

«Սուրմալուում» տեղի ունեցած պայթյունը ցույց տվեց, որ պետական կառավարման համակարգն ի վիճակի չէ դիմագրավելու այն մարտահրավերները, որոնց ժամանակ առ ժամանակ բախվում է Հայաստանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։

«Կառավարության յուրաքանչյուր նիստ դրա վկայությունն է, քանի որ վարչապետն ինքն է խոստովանում, որ հանձնարարականներ է տալիս, սակայն հետևողական չի լինում և չի պարզում` կատարվում են այդ հանձնարարականները, թե ոչ։ Այսինքն` հարյուրավոր մարդկանցից բաղկացած մի ամբողջ ապարատ, որը պետք է արձանագրի նրա հանձնարարականները, հետևի կատարմանն ու զեկուցի նրան, անգործության է մատնված»,– նշեց փորձագետը։

 

Օգոստոսի 18-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թվականի օգոստոսին Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո գերատեսչություններին հանձնարարել է տեղեկություններ հավաքել այն օբյեկտների մասին, որոնք գործ ունեն պայթյունավտանգ նյութերի հետ։ Նա Պետական վերահսկողական ծառայությանը հանձնարարեց կոնկրետ ուսումնասիրություն իրականացնել և զեկուցել, թե իր հանձնարարականը ինչպես է կատարվել։

«Երկրի ղեկավարի ցանկացած հանձնարարականի վերաբերյալ պետք է լինի գրավոր փաստաթուղթ, առավել ևս, երբ գործ ունենք չափազանց կարևոր հարցի կապակցությամբ ստուգումներ անցկացնելու հետ, և այդ հանձնարարականների կատարողականի վերաբերյալ նույնպես պետք է լինեն փաստացի արձանագրություններ։ Նման փաստաթղթեր ես չեմ տեսել և տեղեկություն չունեմ, թե որ կազմակերպություններում են ստուգումներ իրականացվել, ինչ ռիսկեր են արձանագրվել, և ինչպես է պետք լուծել խնդիրը, կամ որ խնդիրներն են արդեն լուծվել։ Այսինքն` գործ ունենք համակարգային հանցավոր անգործության հետ», – ընդգծեց փորձագետը։

Ավետիսյանը հիշեցրեց, որ 2021 թվականի մարտին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը առևտրի կենտրոնում անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ էր արձանագրել, սակայն «Սուրմալուի» աշխատանքը ոչ միայն չէր կասեցվել, այլև կրկնակի ստուգումներ չէին իրականացվել։ Այսինքն` դա կարող էր հանգեցնել օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգությանը։

«Կառավարության քննարկման ժամանակ վարչապետի խոսքից բխում է այն, որ իրենք շարունակաբար կոմպրոմիսներ են անում, այսինքն` օրենքի պահանջը չի կատարվում, ինչի արդյունքում գործ ենք ունենում տարբեր համակարգերում ռիսկերի շարունակական գոյության հետ։ Նման պայմաններում ճգնաժամային կառավարման մասին խոսելն ավելորդ է, քանի որ պետական կառավարում որպես այդպիսին գոյություն չունի», – ասաց նա։

Փորձագետի համոզմամբ` պետական կառույցների ներկայացուցիչները չեն հասկանում` ինչպես է պետք կառավարել երկիրը, ինչ որոշումներ է պետք կայացնել ճգնաժամային իրավիճակները կանխելու կամ գոնե դրանցից դուրս գալու համար։ Այս համատեքստում նա մեջբերեց առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը։

««Սուրմալուի» վերջին դեպքն էլ ցույց տվեց, որ ճգնաժամային իրավիճակների հետևանքները վերացնելու հարցում կառավարությունն անզոր է, էլ չենք խոսում դրանք կանխելու մասին։ Առկա պայմաններում հանրային անվտանգության սպառնալիքները կտրուկ մեծանում են»,– ասաց Ավետիսյանը։

 

Ըստ նրա` պետական ռեսուրսներն այսօր մեծ մասամբ մսխվում են, չեն ծառայում հանրության բարեկեցության ստեղծմանը, և դրա հետևանքով է, որ մեր պետությունը շարունակաբար հայտնվում է ձախողումների մեջ, ինչն ակնառու երևում է հատկապես ճգնաժամային իրավիճակներում` պատերազմ, համավարակ, «Սուրմալուի» միջադեպ և այլն։ Փորձագետի պնդմամբ` պետական կառավարման համակարգն ընդհանուր առմամբ շարունակում է գտնվել ծանր վիճակում, ուստի նման կերպ պատրաստ չէ դիմագրավել հաջորդ հնարավոր մարտահրավերներին։

Հիշեցնենք` «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, 2 քաղաքացու դեռ որոնում են։

«Սուրմալու» առևտրի կենտրոն Պայթյուն զոհեր և վիրավորներ Նիկոլ Փաշինյան Հայաստան

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին