f

Անկախ

Կարեն Դեմիրճյանի այրու ծառայողական ավտոմեքենայի տրամադրումը և վերջինիս բնակարանի պահպանությունը կդադարեցվի՝ պայմանավորված նրա մահվան հանգամանքով


Ոստիկանության կողմից կառավարության որոշման նախագիծ է մշակվել, որի ընդունման արդյունքում կդադարեցվի Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու ծառայողական ավտոմեքենայի տրամադրումը և վերջինիս բնակարանի պահպանությունը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության 2004 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության կողմից իրականացվում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի բնակարանը։ Հաշվի առնելով 2021 թվականի դեկտեմերի 21-ին վերջինիս մահվան հանգամանքը՝ անհրաժեշտություն է առաջացել դադարեցնել ՀՀ ոստիկանության կողմից բնակարանի պահպանությունը։

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնելու մասին» ՆՀ-457 հրամանագրի 2-րդ կետով նախատեսված միջոցառումներն իրականացնելու մասին» ՀՀ կառավարության N 136-Ն որոշման համաձայն՝ Կարեն Դեմիրճյանի այրուն ծառայողական ավտոմեքենայով ապահովելու և դրա պահպանման ծախսերը հոգալու համար Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարությանը հատկացվել է 1014 հազ. դրամ, իսկ այրու բնակարանի անվտանգությունը ոստիկանության 24-ժամյա մեկ պահակակետի և մուտքի դռան ծածկագրման միջոցով ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացվել է 3280,0 հազ. դրամ, ուստի անհրաժեշտություն է առաջացել նաև ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի N 136-Ն որոշումը։

Այսպիսով, կառավարությունը որոշում կընդունի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա պետական մարմինների և կազմակերպությունների շենքերի ու շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկերը հաստատելու մասին» N 1008-Ն որոշման N 1 հավելվածի «Կարեն Դեմիրճյանի այրու բնակարան» բառերը հանել:

Ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1999 թվականի դեկտեմբերի 27-ի ՆՀ-457 հրամանագրի 2-րդ կետով նախատեսված միջոցառումներն իրականացնելու մասին» N 136-Ն որոշումը։

Հայաստան Կարեն Դեմիրճյան ծառայողական ավտոմեքենա ՀՀ Ոստիկանություն նախագիծ

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին