f

Անկախ

ՀՀ քաղաքացիները փորձել են Ռուսաստանից ԱՄԷ տեղափոխել 800 մլն ռուբլի արժողությամբ 225 կգ ոսկու ձուլակտոր. նրանք ձերբակալվել են


Մոսկովյան «Վնուկովո» օդանավակայանի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել են վեց հոգուց բաղկացած երկու խմբի, որոնք փորձում էին երկրից հանել 225 կգ կշռող 45 ոսկու ձուլակտոր՝ մոտ 800 մլն ռուբլի արժողությամբ։ Ոսկին նախատեսվում էր հասցնել ԱՄԷ։ Այս մասին հայտնել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունը։

Մաքսանենգները եղել են Ռուսաստանի և Հայաստանի քաղաքացիներ։ Երեք հոգանոց խումբը պետք է թռներ Երևան՝ ձուլակտորներով և ձեռքի ուղեբեռով։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է, հետևաբար, այնտեղից ուղևորների համար մաքսային հսկողություն չի իրականացվում։ Երեք հոգուց բաղկացած երկրորդ խումբն ուղևորվում էր Դուբայ (ԱՄԷ): Նրանք դատարկ ճամպրուկներով անցել են մաքսային հսկողության գոտիով՝ ձևանալով զբոսաշրջիկ։ Երկու խմբերն էլ մաքսային հսկողությունը անցնելուց հետո հանդիպել են օդանավակայանի «չեզոք գոտում»։ Ինքնաթիռ նստելուց առաջ նրանք փոխանակվել են ձեռքի ուղեբեռով, որպեսզի երկրորդ խումբը կարողանա ոսկու մի մասը Դուբայ տանել։

«Թանկարժեք բեռով ուղևորներին օդանավ նստելուց հետո ձերբակալել են «Վնուկովո»-ի մաքսատան օպերատիվ աշխատակիցները», - հայտնել են Դաշնային մաքսային ծառայության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ բոլոր ձուլակտորներն ունեն պարտադիր նշաններ՝ սերիական համարներ, նշաններ, տառեր և արդյունաբերական հարգեր. դրանք հաստատում են մետաղի որակը։

ՀՀ քաղաքացիները բերման են ենթարկվել, ռուսներին կարգադրվել է երկրից չհեռանալ. Քրեական գործեր է հարուցվել ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների մաքսանենգության հոդվածով:

ՀՀ քաղաքացիներ Ռուսաստան մաքսանենգություն ԱՄԷ Հայաստան

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին