f

Անկախ

Զապորոժիեի ատոմակայանի գոտին պետք է ապառազմականացվի․ Գուտերեշ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հինգշաբթի Լվովում հայտարարել է, որ լրջորեն անհանգստացած է Եվրոպայի ամենամեծ՝ Զապորոժիեի ատոմակայանում ստեղծված իրավիճակով, քանի որ այն կրակի տակ է ընկել Ուկրաինայի ճակատային գծում, գրում է VOA-ն:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո Գուտերեշը լրագրողներին ասել է, որ «ռազմական տեխնիկան և անձնակազմը պետք է դուրս բերվեն ատոմակայանի տարածքից։

Նրա կարծիքով՝ օբյեկտը չպետք է օգտագործվի որպես ռազմական գործողության մաս, փոխարենը «շտապ անհրաժեշտ է համաձայնություն Զապորոժիեի զուտ քաղաքացիական ենթակառուցվածքը վերականգնելու և տարածքի անվտանգությունն ապահովելու համար»։ Մոսկվան ավելի վաղ մերժել էր Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու մասին միջազգային կոչերը, որը մինչ այժմ ղեկավարում են ուկրաինացի ինժեներները՝ ռուսական օկուպացիայի տակ: Մոսկվան նման կոչերն անվանել է «անընդունելի»։

Գուտերեշը լրագրողների հետ զրույցում նաև նշել է, որ ՄԱԿ-ը կարող է ապահովել Զապորոժիեի ատոմակայան ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցի նյութատեխնիկական մասը և անվտանգությունը, եթե Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնեն դրան։ Զելենսկին Գուտերեշի հետ հանդիպումից հետո ասել է, որ իր հետ համաձայնեցվել են Զապորոժիեի ատոմակայանում ՄԱԳԱՏԷ-ի հնարավոր առաքելության չափանիշները։ 
 

Աշխարհում ՄԱԳԱՏԷ Անտոնիո Գուտերեշ Զապորոժիե

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին