Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կմասնակցի Դեբեդ գետի վրայով նոր ավտոմոբիլային կամրջի բացման պաշտոնական արարողությանը։ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ղարիբաշվիլիի հետ միջոցառմանը կմասնակցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գրում է apsny.ge կայքը։
«Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցեն վրաց-հայկական սահմանի մոտ Դեբեդ գետի վրայով նոր ավտոմոբիլային կամրջի բացման պաշտոնական արարողությանը»,- հայտնում է մամուլի ծառայությունը։
Այսօր ժամը 14:00-ին տեղի կունենա կամրջի բացման արարողությունը։