f

Անկախ

ԱՄՆ-ը և Իրանը կանգնած են համաձայնության շեմին. VOA-ի անդրադարձը


Միացյալ Նահանգները և Եվրամիությունը մանրակրկիտ կերպով ուսումնասիրում են 2015 թվականի Իրանի միջուկային գործարքը փրկելու վերջնական առաջարկի նկատմամբ Իրանի կողմից ցուցաբերվող ամեն մի քայլ: Համաձայնագրի վերականգնման շուրջ ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները շարունակվում են արդեն 16 ամիս, գրում է Ամերիկայի ձայնը:

Այն բանից հետո, երբ Իրանը երեքշաբթի օրը ներկայացրեց 2015 թվականին կնքված Իրանի միջուկային համաձայնագիրը վերակենդանացնելու մասին Եվրամիության միջնորդների առաջարկին գրավոր պատասխան, Բայդենի վարչակազմը հայտարարեց, որ համագործակցում է իր եվրոպացի գործընկերների հետ՝ Թեհրանի պատասխանը ուշադիր կերպով դիտարկելու համար:

Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի խոսքերով, «Մենք վստահ ենք, որ ԱՄՆ-ի ու Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադարձն Իրանի միջուկային ծրագիրը սահմանափակելու լավագույն և իսկապես ամենաարդյունավետ միջոցն է»։

Հիշեցնենք, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս բերեց համաձայնագրից և նորից պատժամիջոցներ սահմանեց ընդդեմ Իրանի։ Դրանից հետո էր, որ Իրանը վերսկսեց իր միջուկային ծրագիրը, միեւնույն ժամանակ հայտարարելով, որ այն բացառապես խաղաղ նպատակներ ունի:

Իսկ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսին ասում է, որ 2022 թվականին Թեհրանի միջուկային ծրագիրը շատ է տարբերվում 2015 թվականի ծրագրից: Նրա խոսքերով, հենց իրանցիներն են ասում, որ իրենք հսկա առաջընթաց են գրանցում, և ծրագիրը առաջ է ընթանում շատ արագ:

Իրանագետներից Ալեքս Վաթանկան Skype-ի միջոցով Ամերիկայի ձայն-ին ասել է, թե Իրանում իր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, այս գործարքը վերականգնելու հարցում Իրանում առկա է մեծ լավատեսություն: Ռուսաստանի դեմ սկսված պատժամիջոցների հետևանքներն Իրանին ավելի են մղում դեպի գործարքը վերականգնելու բանակցություններ: «Եվ հենց հիմա բացվել է ավելի շատ նավթ վաճառելու հնարավորություն: Ու քանի որ Իրանն ունի ֆինանսական մեծ խնդիրներ, սա մի լավ հնարավորություն է այդ նպատակին հասնելու համար»,- ասում է վերլուծաբանը:

ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ մեկ այլ խնդիր է Իրանում պահվող ամերիկացիների ազատ արձակումը։ Քաղաքական մեծաթիվ գործիչներ են ասում, որ Իրանի հետ ցանկացած նոր համաձայնագիր պիտի հիմնված լինի ամերիկացիներին ազատ արձակաելու պայմանի վրա:

Իրանի լրատվամիջոցները չորեքշաբթի օրը, մեջբերելով արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքերը, տեղեկացրել են, որ Իրանը պատրաստ է ամերիկացի բանտարկյալներին փոխանակել Միացյալ Նահանգներում իրանցի կալանավորների հետ: 

 

ԱՄՆ Իրան Աշխարհում Իրան-ԱՄՆ հարաբերություններ միջուկային գործարք

Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
․․․ թե ինչպես են բիրտ ուժ կիրառում սեփական հայրենիքն ու տունը պաշտպանող կիրանցեցիների նկատմամբ և հետո հրճվում
Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան
Սպանություն երեւանյան ռեստորանում․ միասին ընթրել են. հետո հանել է ատրճանակն ու կրակել. 46-ամյա տղամարդ է կալանավորվել
Կիրանցում մեկ ժամից ավել հոսանք չկա, ինտերնետն էլ թույլ է
Կիրանցում փաստացի ապօրինի անցագրային ռեժիմ է սահմանվել. ՆԳՆ-ն չի կարողացել չկայակոչել իր գործողությունների հիմքը
Ինչ պայման դրել են, ընդունել եմ, էլի թույլ չեն տվել մտնեմ Կիրանց. մեր սեփական երկրում գերության մեջ ենք ապրում. Բագրատ սրբազան
Որքան էլ փորձեր արվեն այլ դաշտ տեղափոխել այս պայքարը, միևնույն է, պայքարը շարունակվում է. Սուրեն Պետրոսյան
Ադրբեջանցի սահմանապահների հայտարարությունը
Անահիտ Ավանեսյանը պաշտոնանկ կարվի
Ադրբեջանում 96,2 %-ը «Զանգեզուրը, Իրավանը և Գյոյչան» համարում է ադրբեջանական պատմական հողեր. «Թաթոյան» հիմնադրամ
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Իրազեկման ակցիա Գյումրիում՝ ի աջակցություն տավուշցիների
Ավելին
Ավելին