Օգոստոսի 16-ին Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունում (ԱՀՄԱՊՆ) կայացավ Հայաստանի Հանրապետության և Արգենտինյան Հանրապետության արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։
Խորհրդակցություններն անցկացրեցին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Արգենտինայի ԱՀՄԱՊ նախարարի տեղակալ Պաբլո Տետամանտին։
Զրուցակիցները քննարկեցին երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների դրական ընթացքը: Կարևորվեց հայ-արգենտինյան պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական և միջխորհրդարանական կապերի զարգացումը: Շեշտվեց երկկողմ հարաբերություններում առևտրատնտեսական կապերի աշխուժացման կարևորությունը։
Ավելին՝ https://www.mfa.am/.../2022/08/19/Armenia_Argentina/11577