f

Անկախ

ՀՀ ԱԱԾ-ում քրեական գործ հարուցվեց Նիկոլ Փաշինյանի մտերիմներից մեկի, Արցախը հայհոյող Ռուստամ Ավագյանի դեմ


ՀՀ ԱԱԾ-ում քրեական գործ հարուցվեց Նիկոլ Փաշինյանի մտերիմներից մեկի, Արցախը հայհոյող Ռուստամ Ավագյանի դեմ։ Սպասում ենք կալանավորման։

Հիշում եք, որ ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, ոմն Ռուստամ Ավագյանը ամենակեղտոտ բառերով հայհոյում էր Արցախի բնակիչներին և Արցախն ընդհանրապես։ ՀՀ քրեական օրենսգրքով դա պատժելի արարք է և նախատեսում է մինչև 6 տարվա ազատազրկում։

2022թ․ մայիսի 17-ին ես այդ հանցանքի մասին տեսանյութ էի հրապարակել և միաժամանակ ԱԱԾ-ին հաղորդում ներկայացրել հանցագործության մասին՝ ազգային արժանապատվությունը վիրավորելու և ատելության, բռնության քարոզչության համար։ Այն ժամանակ ինձ հրավիրել էին ԱԱԾ՝ բացատրություն տալու, որտեղ մանրամասն ներկայացրել էի ինչպես Ռուստամ Ավագյանի գործած հանցանքները, այնպես էլ դրանց փաստական ապացույցները։

Ընթացքում պարզվեց, որ այդ անձը դեռևս 2020-ին նույնպիսի հանցանք է գործել կրկին հայհոյանք ու ատելություն տարածելով արցախցիների նկատմամբ, ինչի համար հարուցվել է քրեական գործ և իրականացվում է դատական գործընթաց։

Պարզվեց նաև, որ Ռուստամ Ավագյան անունով անձի խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Սա այն դեպքում, երբ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի համար ընտրվել էր անհապաղ կալանավորումը։

2022թ․ օգոստոսի 2-ին հրավիրվել էի ՀՀ ԱԱԾ արդեն վկայի կարգավիճակում հարցաքննության՝ հաշվի առնելով, որ Ռուստամ Ավագյանի կատարած հանցանքի մասին ես եմ հաղորդում ներկայացրել։

Պարզվեց, որ ՀՀ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել այդ տղայի նկատմամբ, ապացուցվել է, որ նա հոգեպես հավասարակշռված վիճակում է ատելություն ու հայհոյանք տարածել Արցախի մեր հայրենակիցների հասցեին, ինչը ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխված տարբերակի 319 հոդվածով ևս քրեորեն պատժելի է և նախատեսում է առնվազն 3 տարվա ազատազրկում։

Հիշեցնեմ, որ Օշականի բնակիչ Ռուստամ Ավագյանը ՔՊ-ի մտերիմ շրջանակից է, օգտվում է իշխանության հովանավորությունից ու նույնիսկ հրապարակային հպարտանում, թե ինքը կարող է հայհոյել Արցախցիներին, իսկ Աշտարակի ոստիկանությունը ապահովում է իր անվտանգությունը (տեսանյութը կա)։

Քանի որ տվյալ անձի նկատմամբ արդեն հարուցվել է նույն մեղադրանքով երկրորդ քրեական գործը, ապա անհապաղ պետք է լինի այդ անձի կալանավորումը։ դա է պահանջում օրենքի տրամաբանությունը։ Իրավաբաններին առաջարկում եմ ծանոթանալ գործերին և վերահսկողություն սահմանել դրանց ընթացքի վրա։

Միաժամանակ ԶԼՄ-ներին առաջարկում եմ ուշադրության կենտրոնում պահել և հետևել իրադարձությունների ընթացքին, որպեսզի կարողանանք ամենախիստ կերպով և օրենքի շրջանակում պատժել այդ հանցագործին։ Հիմա շատ կարևոր է, որ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած հանցագործները պատժվեն ու զրկվեն գլխավոր հանցագործի աջակցությունից։

Պետք է խստագույն պատժվեն ինչպես Արցախին դավաճանողները, այնպես էլ նրանց մանկլավիկներն ու կողքին կանգնողները։

Ռուստամ Ավագյան ՀՀ ԱԱԾ քրեական գործեր Նաիրի Հոխիկյան ՖԲ Գրառում Արցախ Հայաստան խմբագրի ընտրանի

Բայդենը ներել է 317,000 ամերիկացու՝ 6,1 միլիարդ դոլարի ուսանողական պարտքը
Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է իր ռшզմական ջանքերում. Ուկրաինայի ԱԳ նախարար
Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Գազայի հատվածի վերակառուցումը կարժենա 40 մլրդ դոլար
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Շոլցն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում պատանդներին ազատելուն ուղղված ջանքերը
Մակրոնը հերթական անգամ հայտարարել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
ISW-ն չի բացառում Ռուսաստանի՝ օդադեսանտային ստորաբաժանումները Արևելյան Ուկրաինա տեղափոխելու մտադրությունը
Շոլցն ու Մակրոնը Սի Ցզինպինի այցից առաջ գաղտնի ընթրիք կանցկացնեն Փարիզում. Politico
Ավտոն շուռ եք տալիս հենց հիմա. ոստիկանական բեսպրիդել Կիրանցում
Ռազմական ոստիկանության պետը Կիրանցում հսկում է տարածքների հանձման գործընթացը
Կիրանցում մարդկանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում անհամաչափ ֆիզիկական ուժ է կիրառվել․ ՄԻՊ
Չինաստանը, Ճապոնիան և Ռուսաստանը այլատյացության պատճառով տնտեսական դժվարություններ են ապրում. Բայդեն
Հողերի հանձնման հանդուրժումը բերելու է ծանր հետևանքների, այն մեր ստորացման շղթայի մի օղակն է. Նստացույց հայտարարած ազատամարտիկ
Կիրանցեցիներն են իջել Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու
Եկել է ճշմարտության պահը, պետք է պատասխան տանք՝ ում կողմն ենք. Ռուբեն Կարապետյան
Գնել Սանոսյանը լրագրողի ձեռքից վերցրել է խոսափողը ու սկսել ինքը հարցեր տալ
Ներքին զորքերը փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
ՀԱՐՑԱԶՐՈԻՅՑ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՔԻԱԹԻ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ։
17-ամյա պատանին հոր հետ միասին մահակով ծեծել է արագ վարելու համար իրեն նկատողություն արած քաղաքացիներին
Պարզվել են «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվել
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին
Աշոտյան. Դատախազության զեկույցում իմ մասին զրպարտություն է տեղ գտել
Սա ազգային պայքար է
Երբ ավարտից հետո փորձեցինք վճարել ծառայության համար, շատ նեղացավ, խնդրեց, որ նորից իր կացարան տանենք: Այդ հոգևորականը Բագրատ Սրբազանն էր…
Ավելին
Ավելին