ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսի և ուկրաինական կողմի հետ քննարկում է հակառուսական պատժամիջոցների հետագա ուժեղացումը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Ջիմ Օ՛Բրայենը։ Գրում է Russian.rt.com-ը։
«Մենք քննարկումներ ենք անցկացնում Կոնգրեսի և Ուկրաինայի հետ Ռուսաստանի դեմ ավելի ու ավելի շատ պատժամիջոցների կիրառման շուրջ»,- ՌԻԱ Նովոստին մեջբերում է նրա խոսքերը։
Միաժամանակ Օ՛Բրայենը չի հայտնել նոր սահմանափակումների հայտարարման ժամկետների մասին։
Նա նաև պարզաբանել է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանին որպես «ահաբեկչության հովանավոր երկրի» ճանաչումը, ինչի մասին կրկին կոչ արեցին ամերիկացի սենատորներ Ռիչարդ Բլյումենթալը և Լինդսի Գրեմը, բացասաբար կանդրադառնա հացահատիկի գործարքի վրա։