Ռուսաստանի դեմ էներգետիկ պատժամիջոցները լուրջ սխալ են, Ռուսաստանի Դաշնությունից նավթն ու գազը այլ երկրների էներգառեսուրսներով փոխարինելու «տենդագին փորձերը» ձախողվել են։ Berliner Zeitung թերթի համար հոդվածում գրել է Բունդեսթագի էներգետիկայի և կլիմայի հանձնաժողովի ղեկավար Կլաուս Էռնստը: Գրում է Russian.rt.com-ը։
«Եվրոպայի խոշորագույն տնտեսության էներգամատակարարումը վտանգի ենթարկելը հարաքիրի է, այն վնասում է քաղաքացիներին և արդյունաբերությանը և ոչ մի կերպ չի օգնում Ուկրաինային», - պնդում է նա: Գերմանիայի շատ բնակիչներ և գերմանական արդյունաբերությունը, նրա խոսքով, չեն կարողանա գոյատևել գալիք ձմեռը առանց որոշակի կորուստների:
Նա կոչ է արել երկրի իշխանություններին վերադառնալ Մոսկվայի հետ երկխոսությանը։ Էռնստը պայմանագրերի խախտումը սեփական պատժամիջոցների միջոցով և Ռուսաստանի կողմից դրանց կատարման ակնկալիքն անվանել է քաղաքական հիմարություն։
«Բավականին զարմանալի է այն փաստը, որ Ռուսաստանը դեռ շարունակում է մատակարարումները։ «Հյուսիսային հոսք 2»-ից անհրաժեշտ է վերացնել տաբուն»,- ասել է նա։
Ավելի վաղ Բեռլինի իշխանությունները գումար խնայելու նպատակով անջատել էին 100 շենքերի լուսավորությունը։