f

Անկախ

Երեկ երեկոյան հեռացանք Աղավնոյից․․․ Մի ոստիկան «ընկերաբար հորդորեց» լքել տարածքը, որովհետև «վաղը կարող է արդեն ուշ լինել»


Երեկ երեկոյան հեռացանք Աղավնոյից․․․ Մի ոստիկան «ընկերաբար հորդորեց» լքել տարածքը, որովհետև «վաղը կարող է արդեն ուշ լինել»։ Հեռացանք, որովհետև մնալու հիմքեր չունեինք, որովհետև չափազանց անզոր էինք, որովհետև արեցինք, երևի, ինչ կարող էինք․․․

Շատ են հարցնում՝ հը՞, ի՞նչ կար Աղավնոյում, հիմա ասեմ․․․))

7-ամյա Ալեքսն իր ծննդյան օրը սեփական մահճակալն էր քանդում, որ հետո նայեր, թե ոնց են տեղավորում բեռնատարի մեջ։ Ասում եմ՝ Ալեքս, բա ի՞նչ նվիրեմ ծնունդիդ։ Նայում ա դեմքիս մեծի, շա՜տ մեծի խորը հայացքով ու ասում՝ սրանից հետո էլ ի՞նչ նվեր․․․

Կարինեի ընտանիքը տան ապրանքը բարձելուց հետո ինչ մնացել էր, ինչ չէին կարող տանել, ինչ չէին ուզում տանել, հանեցին դուրս ու այրեցին՝ ամեն մեկը փորձելով, ինչպես կարող է, թաքցնել մատնիչ արցունքները․․․

15 ամյա Անիին ասում եմ՝ բա ի՞նչ ես ուզում սովորես, Երևանում ի՞նչ պիտի անես, ասում ա՝ չեմ կարա սովորեմ, պիտի աշխատեմ, որ օգնեմ մորս․ Անիենց ընտանիքում 5 թե 6 երեխա էին․․․

Մի տատի, որ տեսել էր երկու պատերազմ, տեղահանվել արդեն 2 անգամ, տան պատերն էր անխնա համբուրում․․․

Էս ամենը սիրտ մաշող է, իհարկե, բայց շատ ավելի տխուր է, ականատես լինել, թե ինչպես են ռուսները վերցնում վավերագիր ռեժիսորի տեսախցիկը, որ էլ չնկարի, իսկ ադրբեջանցի լրագրողը գալիս է քթներիս տակ՝ ռուսներով շրջապատված, նկարում, հարցազրույց վերցնում ու գնում։

Ցավեցնող է, որ այդպես էլ ոչ ոք չտեսավ որևէ գրավոր փաստաթուղթ՝ տարհանման հետ կապված, որ ՌԴ պաշտոնյան ինչ-որ լղոզված, անհասկանալի հայտարարություն է անում, ՄԻԵԴ-ը ինչ-որ միջանկյալ միջոցի մասին է խոսում, մեր իշխանությունն էլ է լռում, ընդդիմությունն էլ, իսկ ուժային կառույցները հորդորում են բնակիչներին՝ ոչնչին ուշադրություն չդարձնել ու անաղմուկ, առանց խնդիրներ ստեղծելու հեռանալ գյուղից։

Ցավեցնող է՝ տեսնել հերոս գյուղապետին, ով խոստովանում է՝ մենք մենակ ենք մնացել, եթե անգամ որոշենք պայքարել ու մեռնել, անգամ մեր դիակների հետևից չեն գա․․․

Ցավեցնող է տեսնել ամերիկահայ Էլիսոնին, ով արդեն երկու ամիս է, թողած ամեն ինչ, ապրում է Աղավնոյում՝ բնակիչների կողքին ու լացելով կիսահայերեն ասում է՝ ես մնալ այստեղ, չուզեմ գնալ, իմ տուն, իմ հող էս է․․․ Ո՞նց մխիթարես, ո՞ւմ ի՞նչ ասես, դու, որ իրենց հոգսով ապրել ես ընդամենը 7 օր․․․

Եվ այս ամենի հետ մեկտեղ՝ ամենացավեցնողն այն է, որ Երևանում շատերը չգիտեն Աղավնոյի տեղը․․․

Մնում է հայացքդ ուղղես երկինք ու ասես՝ Տե՛ր, քեզ համար անկարելի ոչինչ չկա, գթա՜ ազգիս․․․ Հետո բռունցքդ սեղմած ասես՝ Արցախը Հայաստան է ու վերջ․ մենք դեռ վերադառնալու ենք Աղավնո էլ, Բերձոր էլ, Շուշի էլ․․․ Ու էդ ամենից հետո՝ գնաս նստես երեխուդ կողքին ու ցույց տաս քարտեզը, ասես, որ էս շաբաթ-կիրակի ոչ թե կգնաք կառուսել, այլ կգնաք Արցախ շրջելու, կամ՝ Սյունիք, կամ՝ Տավուշ, կամ Լոռի․․․ Ճանապարհին էլ չմոռանաս երեխային ասել, որ խմած հյութի շիշը մեքենայի պատուհանից դուրս չնետի, ծամոնն աթոռի տակ չկպցնի, գիրք շատ կարդա, ընկերների մոտ էլ քիչ գլուխ գովա իր ունեցած թույն հեռախոսով կամ հոր քշած ավտոյով․․․

Ու կուժեղանանք, ու կարող ենք պահանջատեր լինել, ու կվերադառնանք․․․ Եթե ոչ մենք, գոնե էն եկող սերունդը, որ կիմանա Արցախի տեղն էլ, աղբամանի տեղն էլ, ով կհասկանա, որ հայրենիքը հենց ինքն է, ու իր ամեն մի փոքր քայլով կարող է քանդել այդ հայրենիքը կամ հզորացնել, ով կիմանա և՛ բռունցքը սեղմել, և՛ բռնել կողքինի ձեռքը, և՛ հայացքն ուղղել երկինք, ով չի սպասի՝ հրդեհի բոցը հասնի իր տանը, նոր մտածի կրակը հանգցնելու մասին․․․ Ու մենք կվերադառնանք․․․

Աղավնո Արմեն Նիազյան ՖԲ Գրառում Հայաստան խմբագրի ընտրանի

Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Սարիգյուղ. կանգառ կատարեցին Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ
Արդյունավետ կլինի, որ մյուս քաղաքներից եւ գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երեւան. քաղաքագետ
Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել Վլադիմիր Զելենսկու հանդեպ
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
Տեղումները կշարունակվեն, սպասվում է անձրև և ամպրոպ
Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան
«Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե Դավթյան
Ալիևի կարգադրությամբ օկուպացված Ստեփանակերտում դատախազություն է ստեղծվել
Բագրատ Սրբազանը հանդիպել է Կիրանցիների հետ. նրա հայտարարությունը. ուղիղ միացում
Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան
Բագրատ Սրբազանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան
Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հերոսների պանթեոնը (ֆոտո)
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Eurowings ավիաընկերությունը մայիսի 4-ից մեկնարկել է Բեռլին -Երևան- Բեռլին երթուղով չվերթերը
Եթե իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավելի կտրուկ քայլերի դիմել
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ»
Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ»
Գյումրիում կրակը մարելուց հետո հրշեջները տանը գտել են 2 երեխայի դի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ողջաբերդ գետի հենապատի փլուզում Նոր Արեշ թաղամասում. ջուրը լցվել է հարակից տները, փողոցները
Ավելին
Ավելին