f

Անկախ

Ինչպե՞ս կանխարգելել հողերի աղակալումը և վերականգնել աղակալած հողերը․ գիտնականների առաջարկը


Հողերի աղակալումը և դա հետևանքով առաջացող էրոզիան լուրջ խնդիր է ողջ աշխարհում։ Աղակալման դեմ պայքարը  մեծ մարտահրավեր Է գյուղատնտեսների ու անգամ պետությունների  համար։

Եվ ահա,  ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ում աղակալած հողերը վերականգնելու և դրանք օգտագործման համար պիտանի դարձնելու, ինչպես նաև  ազոտով հարստացնեու  տարբերակ են գտել։

Թեմայի մասին «Անկախը» զրուցել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ գիտաշխատող Սեդա Հարությունյանի հետ։

-Տիկին Հարությունյան, խնդրում եմ հանրամատչելի ներկայացրեք, թե ինչ հետազոտություններ եք իրականացրել և ինչ գիտական արդյունք եք արձանագրել։

-Մեր հետազոտությունների նպատակն է իրականացնել Հայաստանի և Արցախի վարելահողերի էրոզիայի կանխարգելումը թիթեռնածաղկավոր բույսերի միջոցով: Մեր խմբի գիտնականների կողմից լաբորատոր և դաշտային փորձարկումների արդյունքում մշակվել է կենսապարարտանյութի` Ռիզոմիքսի  լիովին նոր ֆորմուլա, որը լիարժեք կերպով կարող է փոխարինել   շուկայում առկա ազոտական պարարտանյութերին և հարստացնել հողը օրգանիկ ազոտով:

Թիթեռնածաղկավոր բույսերը հողի էկոհամակարգերի համար ազոտի ամրագրման հսկայական ներուժ ունեն: Դրանք շատ կարևոր են բնապահպանական և գյուղատնտեսական տեսանկյունից, քանի որ պատասխանատու են մթնոլորտային N2-ից ազոտի հոսքի մեծ մասը ֆիքսված ձևերի փոխակերպման համար, ինչպիսիք են ամոնիակը և օրգանական ազոտը:

Թիթեռնածաղկավոր բույսերը լայն տարածում ունեն մեր տարածաշրջանում, դրանք կարող են լինել խոտաբույսեր, ինչպես օրինակ, կերային խոտաբույսեր կորնգանը, առվույտը, վիկան, աստրագալները, գյուղատնտեսական նշանակություն ունեցող հատիկաընդավոր բույսեր, ինչպես ոսպը, ոլոռը, սիսեռը, լոբին, յուղատու բույսեր` սոյան, գետնանուշը, այնպես էլ թփեր և ծառատեսակներ, ինչպիսիք են ամորֆան, կարագանան, գլիցինիան, ակացիան, միմոզան, սոֆորան և այլն: Այս բույսերն  իրենց արմատների վրա ունեն գոյացություններ`սիմբիոտիկ պալարաբակտերիաներով պալարներ, որոնք  կարող են մթնոլորտային ազոտը ֆիքսել՝  նպաստելով բույսերի ազոտային սննդառությանը, աճին և կենսագործնեությանը,  հատիկի բերքի և սպիտակուցի ավելացմանը։

Թիթեռնածաղկավոր բույսերի սիմբիոտիկ ապարատի արդյունավետությունը կախված է արմատների վրա հանգույցների կամ պալարների քանակից և դրանց ակտիվությունից, որը կարելի է մեծացնել  համապատասխան բակտերիալ պատրաստուկներով սերմերի մշակման ճանապարհով: Շատ կարևոր է ակտիվ ազոտֆիքսող  պալարաբակտերիաների ընտրությունը:

-Ո՞րն է արձանագրված արդյունքի գիտական նորույթը և կարևորությունը։

-Մեր կողմից առաջարկվող  կենսապարարտանյութը հիմնված է երեք տեսակի մանրէների վրա:  Այն իր կազմի մեջ ունի սիմբիոտիկ պալարաբակտերիաների տարբեր տեսակներ ընտրված ըստ բույսերի՝ ֆոսֆատ մոբիլիզացնող և  հողի ազատ ապրող ազոտֆիքսող մանրէներ, որոնք  երկարատև փորձարկումներ են անցել ոչ միայն Հայաստանի այլև  Ֆրանսիայի, Ռուսաստանի տարբեր հողատիպերում: Առաջարկվող կենսապարարտանյութի կազմի մեջ մտնող մանրէները աղադիմացկուն են և կարող են նպաստել նաև սոդակալված հողերում թիթեռնածաղկավոր բույսերի աճին, որոնք տարիների ընթացքում քայքայվելով կարող են մատակարարել հողը  ազոտով՝  նպաստելով հողի ստրուկտուրայի բարելավմանը, աղային բաղադրիչի աստիճանական պակասեցմանը և հետագայում այլ մշակաբույսերի ու   պտղատու ծառատեսակների աճեցմանը:

-Իսկ ի՞նչ կիրառական պոտենցիալ այն ունի։ 

- Բացի վերը նշվածից մեր հետազոտության կարևորությունը այն է, որ այս եղանակով, հնարավոր է վերականգնել  քիմիական պարարտանյութերի և թունաքիմիկատների երկարատև օգտագործման հետևանքով էրոզացված հողերի օգտակար  մանրէների պոպոլյացիան` այսինքն քանակական և տեսակային կազմը` նպաստելով հողերում ընթացող  ազոտի, ֆոսֆորի, կալիումի և այլ հանքային  տարրերի շրջանառությունը:

- Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում արձանագրված արդյունքը հանրայնացնելու, ինչպես նաև դրա  կիրառականությունն ապահովելու ուղղությամբ։

 -Ազոտֆիքսող մանրէների հետազոտությամբ  զբաղվող գիտական խումբը համագործակցում է  ՀՀ գյուղնախարարության  Երկրագործության գիտական կենտրոնի հետ` փորձելով  Ռիզոմիքս կենսապարարտանյութի  կիրառմամբ հանրայնացնել հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության տեխնոլոգիաները: Համագործակցում ենք նաև տարբեր ֆերմերային տնտեսությունների հետ` նրանց տրամադրելով կենսապարարտանյութի որոշակի քանակներ:

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի   գիտական  խմբերի հետ նաև հետազոտություններ են իրականացվում  Հայաստանում ներկայումս տարածված վայրի թիթեռնածաղկավոր բույսերի, դրանց յուրահատուկ պալարաբակտերւաների տեսակների ուսումնասիրության ուղղությամբ:

 

Սեդա Հարությունյան խմբագրի ընտրանի գիտություն գիտության ֆինանսավորում գյուղատնտեսություն հողերի աղակալում

«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
«Փաստ». Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ»
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
«Հրապարակ». Տավուշի մարզպետը հացի սեղանի շուրջ փորձել է լվանալ գյուղացիների գլուխները
«Փաստ». Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան»
Տավուշի, Շիրակի, Գուգարաց թեմերի առաջնորդները մարդկանց հետ են, քանի որ դա հոգևորականի էությունից է բխում․ Թաթոյան
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա իրավական գնահատականի․ ՊՆ
Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ
Բագրատ Սրբազանն այցելել է Կիրանցում բախման ժամանակ տուժած երկու ոստիկաններին
Տավուշցի շուրջ 20 պայմանագրային զինծառայող միացել է պայքարին
Ռուս խաղաղապահների գրեթե ողջ զnրակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ. Reuters
Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից ահաբեկչությանն աջակցելու արդյունքն էին. Իրանի պաշտպանության նախարար
Ռուսաստանն ու Եվրոպան ստիպված կլինեն կրկին վերականգնել հարաբերությունները. Պուտինի մամուլի քարտուղար
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Էրդողանը հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ
Չինաստանի նախագահը ԱՄՆ պետքարտուղարին ասել է, որ Պեկինը չի վախենում մրցակցությունից
Ֆրանսիան, Հնդկաստանը և Հունաստանը ձգտում են օգնել Հայաստանին ուժեղացնելու իր պաշտպանունակությունը. EurAsian Times
Իրանի և Չինաստանի պաշտպանության նախարարները բանակցել են
Բայդենը համաձայնել է Թրամփի հետ մասնակցել հեռուստաբանավեճի
Լրտեսական սկանդալ Գերմանիայի և Չինաստանի միջև
Ավելին
Ավելին