«Այսօր Հայաստանի և Արցախի ճակատագիրը որոշվում է այնտեղ,որտեղ բացակայում են Հայաստանի ու Արցախի ներկայացուցիչները։ Պատերազից հետո Ալիևը՝ հաղթած Ադրբեջանն իր կարողություններն օգտագործում էր՝ բանակի կորուստները վերկանգնելու համար, իսկ ՀՀ իշխանությունը ֆինանսական հնարավորությունն ուղղում էր ոստիկանություն, այսինքն՝ խնդիրը դրված էր ցանկացած գնով իշխանությունը պահել»,-այս մասին «Հայելի» մամուլի ակումբում ասաց քաղաքական գործիչ Խոսրով Հարությունյանը։