Այսօր Հայաստանի եւ Ղարաբաղի ճակատագրերը որոշվում են այնտեղ, որտեղ նրանց ներկայացուցիչները պարզապես չկան։ Այս մասին օգոստոսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկնաբանելով Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը։Նա, մասնավորապես, ինքն իրեն հարց տվեց՝ ինչպե՞ս կարելի է դրան դիմակայել։ ԱԺ նախկին խոսնակի խոսքով՝ Հայաստանը, ինչպես դա անում է իր հարեւան Ադրբեջանը, պետք է լրջորեն զբաղվի բանակի մարտունակության վերականգնման գործով։
«Պատերազմում հաղթած Ադրբեջանն իր ամբողջ ներուժն օգտագործեց բանակի կրած կորուստները վերականգնելու համար։ Իսկ ի՞նչ արեցին Հայաստանի իշխանությունները։ Նրանք ոչ միայն ոչնչացրեցին այն, ինչ մնացել էր, այլեւ բոլոր ֆինանսական հոսքերը վերաուղղեցին ոստիկանության կողմը։ Այսինքն՝ գործող Կառավարության նպատակն է ամեն գնով պահպանել իր իշխանությունը։ Նույն ոստիկանությունում կան սպաներ եւ գեներալներ։ Գեներալի կամ սպայի կոչումն առաքելություն է, այլ ոչ թե պարզապես պաշտոն։ Մեզ մոտ դա հասկանում են, թե՞ ոչ։ Մարդիկ ամեն շաբաթ պարգեւավճարներ են ստանում եւ հնազանդորեն կատարում իրենց արջեւ դրված խնդիրը»,- ասաց Հարությունյանը։