f

Անկախ

Ոչ մեկը չի խուսափի պատասխանատվությունից. ՀՅԴ Բյուրոն` Աղավնոն ու Բերձորը հանձնելու մասին


Հայտարարության համաձայն` Հայաստանի իշխանությունը, հրաժարվելով Արցախի ինքնորոշման իրավունքի և անվտանգության պաշտպանության պատասխանատվությունից, միաժամանակ հրահրում է հակառուսականտրամադրություններ՝ հավելյալ վատթարացման տանելով հայ-ռուսական հարաբերությունները։

 Աղավնոն ու Բերձորը Ադրբեջանին հանձնելու պատասխանատվությունը կրում են Հայաստանի և Արցախի իշխանությունները։ Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՅԴ բյուրոյի գրասենյակը։

«Ինչպես 2020 թ.-ի պատերազմի ահավոր հետևանքների, այնպես էլ մինչև այսօր թշնամուն հայկական բնակավայրերի հանձնման և Արցախը Հայաստանին կապող միջանցքի ճակատագրի անորոշության հարցի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Հայաստանի և Արցախի հանրապետությունների իշխանությունների վրա։ Ո՛չ մեկը չի խուսափի պատասխանատվությունից»,–ասված է հայտարարության մեջ։

ՀՅԴ բյուրոն խստորեն դատապարտում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների իշխանությունների «պարտվողական, իրար հետ համակարգված, դերերի երևութական բաժանմամբ մինչև վերջ զիջելու քաղաքականությունը», որի վերջին օրինակներից է հայկական Աղավնոյի ու Բերձորի հանձնումը Ադրբեջանին։

Ըստ ՀՅԴ ղեկավար կառույցի` իշխանությունները ոչ միայն համաձայնել են հանձնել հայկական տարածքները թշնամուն, այլև իրենց պատախանատվությունը բարդում են ուրիշների վրա։ Հայտարարության համաձայն` Հայաստանի իշխանությունը, հրաժարվելով Արցախի ինքնորոշման իրավունքի և անվտանգության պաշտպանության պատասխանատվությունից, միաժամանակ հրահրում է հակառուսականտրամադրություններ՝ հավելյալ վատթարացման տանելով հայ-ռուսական հարաբերությունները։

Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների կոթողները կտարհանվեն Արցախ, որոշները` Հայաստան

Հիշեցնենք` օգոստոսի 5-ին հայտնի դարձավ, որ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը։

Դրանից մեկ օր առաջ` օգոստոսի 4-ին, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։

Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում Արցախը Հայաստանի հետ կապող նոր ճանապարհի նախագիծ է լինելու։

ՀՅԴ հայտարարություն Բերձոր Աղավնո Հայաստան

Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է
Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունեն ցույցեր հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման
Պատերազմն ինքը երևի արդեն պայմանավորվել է․ Բագրատ Սրբազան
Փաշինյանի արած սահմանազատումը կապիտուլյացիա է, աշխարհում նման բան չկա. Գեղամ Մանուկյան
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Որևէ մեկը չի կարող Եկեղեցու հետ մարտնչել. Բագրատ Սրբազան
Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել. Այս երթից վախենում են. Բագրատ Սրբազան
Որտե՞ղ են բնակվում աշխարհի մեծահարուստները․ միլիարդերաշատ քաղաքների 10-յակը
«Իմ ունեցած տեղեկություններով»…
Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում․ Թովմաս Առաքելյան
Չեմպիոնների լիգայում մեկնարկում են կիսաեզրափակչի երկրորդ հանդիպումները
Գվարդիոլան չի դիտարկում «Բավարիա» վերադառնալու տարբերակը
IWF գլխավոր քարտուղար․ 2023 թ․ ԵԱ-ն վերջին 10 տարիների լավագույնն էր
Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչի համար են գտնվում Մոսկվայում. Կրեմլ
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Լավ սովորող երեխաների համար սա զարգանալու հնարավորություն է, թույլ սովորող երեխաներն այստեղ ոչ մի շանս չեն ունենալու․ Սերոբ Խաչատրյան
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցը քննարկեմ, եկել եմ Բագրատ Սրբազանին և ժողովրդին աջակցելու. Արման Թաթոյան
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք
ՀԱԵ Տավուշի թեմի հոգեւոր առաջնորդ. ժողովուրդը կասի իր խոսքը
Բագրատ սրբազանի խոսքերը Երևանի ճանապարհին,տեսանյութ
Մանդատները վայր կդնենք, բայց Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և վարչական ռեսուրսներն օգտագործի ընտրություններում․ Արթուր Խաչատրյան
Ավելին
Ավելին