f

Անկախ

Մահացել է Համլետ Կարայանը


Կյանքի 75-րդ տարում ապրիլի 26-ին կյանքից հեռացել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Համլետ Սուրենի Կարայանը։

Համլետ Կարայանը ծնվել է 1945թ Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։ 1968թ ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝ «Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա» մասնագիտությամբ: Նույն տարում ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտի ասպիրանտուրան, սակայն անմիջապես զորակոչվել է երկամյա ծառայության Խորհրդային բանակում՝ որպես ռադիոդասակի, ապա և կապի վաշտի հրամանատար: 1970թ. զորացրվելով` սկսել է գիտահետազոտական աշխատանքներ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտում: 1976թ պաշտպանել է թեկնածուական, իսկ 1986թ՝ դոկտորական ատենախոսություններ։

1988թ. Համլետ Կարայանը աշխատանքի է անցել ԵՊՀ-ում և երկար տարիներ զբաղեցրել ֆիզիկայի ֆակուլտետի օպտիկայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը:

Համլետ Կարայանը՝ գործունեությունը գիտական և մանկավարժական գործունեությունները զուգակցելու դասական օրինակ է։ Կիսահաղորդիչների ֆիզիկայի և էլեկտրոնիկայի բնագավառում նրա ուսումնասիրությունները արմատական դեր են խաղացել նոր ուղղությունների զարգացման համար, հրատարակել է հարյուրից ավելի գիտական աշխատանքներ, ստացել է 5 արտոնագիր, մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների։ Դրան զուգահեռ՝ Կարայանը ղեկավարել է բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, կազմակերպել է համամիութենական գիտաժողովներ, 2 համամիութենական միջճյուղային լաբորատորիաներ, աջակցել Իջևանի քոլեջ-համալսարանի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հիմնադրմանը, որոնք համապատասխանաբար ղեկավարել է 1991-1994 և 1994-1996 թվականներին։ Ստեղծել է բազմարժեք պոլիստորային էլեկտրոնիկայի գիտական դպրոցը:

Այսօր Համլետ Սուրենի Կարայանի ընտանիքը, բարեկամները, աշակերտներն ու ընկերները հրաժեշտ են տալիս մեծ ուսուցչի, գիտական ուղղության հիմնադրի և փայլուն անձնավորությանը, բայց նրա հոգին, նրա ազնվությունը, հյուրասիրությունը, հմայքը և հումորի զգացումը կշարունակեն գոյատևել նրան ճանաչողների մոտ: Հռչակավոր գիտնականի, անսպառ եռանդով լեցուն և հայրենասեր մարդու հիշատակը միշտ կլուսավորի և կջերմացնի բոլոր նրանց հոգիները, ովքեր ճանաչել ու սիրել են նրան։

Համլետ Կարայան մահազդ

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին