f

Անկախ

Հայոց ինքնության նոր ձևակերպումը ես էսօր համարում եմ իմ՝ բանաստեղծ Մարինե Պետրոսյանի գլխավոր խնդիրը


Հայաստանում էսօր կա մեծ հուսահատություն և ինքնախարազանումի օրեցող ուժգնացող ալիք։ Մենք վատն ենք, շատ վատն ենք, մենք վատն ենք, դրա համար էլ պարտվեցինք, մենք էն գլխից էինք վատը, մենք միշտ ենք վատն էղել։ Հարց ա առաջանում՝ Լավ, բա եթե տենց ա, մենք Արցախյան առաջին պատերազմում ո՞նց էինք հաղթել։ Պատասխանում են՝ Ի՞նչ հաղթանակ, հաղթանակ չի եղել, բլեֆ էր։ Ո՞նց թե հաղթանակ չի եղել։ Հա, տենց, հաղթանակ չի եղել, 88-ի ամբողջ շարժումն էլ սխալ էր, մենք մեր գլխին փորձանք բերեցինք։

Սա քարոզչության ա, և թուրքերն էս քարոզչության գլխավոր շահառուն են՝ ոչ մի հաղթանակ էլ չի եղել, Արցախի հարցը բարձրացնելն էն գլխից սխալ էր, գլխից վեր թռնել էր նշանակում, հիմա գոնե հասկացեք դա, Արցախից լրիվ հրաժարվեք, թուրքերի հետ հաշտվեք, ինչ ասում են արեք։ Բայց Նիկոլն ու իրա թիմն էլ են էս քարոզչության ոչ պակաս շահագրգիռ շահառուն՝ Հաղթանակը բլեֆ էր, վերջում մեկ ա պարտվելու էինք, Նիկոլը ստեղ առանձնապես մեղք չունի, ով էլ լիներ իրա տեղը մեկ ա նույնն էր լինելու, Նիկոլը ճիշտ ա անում, ինքը թուրքերի ուզած զիջումները կանի, մենք կհաշտվենք, կռիվները կվերջանան։

Էս քարոզչությունը Հայաստանում մեծ հաջողությամբ տարածվում ա, որովհետև պարտությանը հաջորդած հուսահատությունը դրա համար պարարտ հող ա ստեղծել։ Սրա մեջ մահացու վտանգ կա, քանի որ էս քարոզչությունը հայոց պետականության հիմքին՝ հայոց ինքնությանն ա խփում։

Ուրեմն ամրացնել ա պետք էդ հիմքը։ Ու քանի որ հարձակումը գաղափարական ա, ուրեմն նորից ձևակերպել ա պետք էդ հիմքը՝ մեր ազգային ինքնությունը, էսօրվա իրականության մեջ, էսօրվա հասկացություններով, էսօրվա բառերով։ Որպեսզի մեր ինքնության սլաքը, անցյալից գալով, շարժվի դեպի ապագան։ Որպեսզի մեր ապագայի կառուցողները մենք ինքներս լինենք։ Ոչ թե շինարարական քար լինենք, որի միջոցով իրանց ուզած ապագան են կառուցում ուրիշները։ Էդ ա ինքնիշխանությունը։ Էդ ա պետականությունը։

Հայոց ինքնության նոր ձևակերպումը ես էսօր համարում եմ իմ՝ բանաստեղծ Մարինե Պետրոսյանի գլխավոր խնդիրը։

Մարինե Պետրոսյան ՖԲ Գրառում Հայաստան

Ինչպես են Կիրանցը հանձնում Ադրբեջանին․Գառնիկ Դանիելյան
ԱԺ-ն շարունակում է իր հերթական նիստերը. Այսօր դատախազը կներկայացնի 2023-ի գործունեության հաղորդումը (ուղիղ)
Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները
Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան
Ամրոցի դարպասները բաց են, և սա ֆիլմ չէ. Վահե Հովհաննիսյան
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ
Մայիսի 3-ին փոխանակման կետերում դոլարը էժանացել է, ռուբլին և եվրոն՝ թանկացել
Կեսգիշերին Երևան-Գյումրի ճանապարհին «Volkswagen»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա վիրավոր
«Հրապարակ». Իրավունք ունե՞ն արդյոք ոստիկանները մի ողջ գյուղ փակել
«Ժողովուրդ».ՔՊ-ական պաշտոնյաները արդեն աստղաբաշխական գումարներ են ստանում օտարերկրյա ֆիրմաներից
Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
«Ժողովուրդ». 210 մլն դոլարի պայմանագիր. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան»
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Գետը վարարել է. Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ (տեսանյութ)
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասյանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Հրապարակ». ՔՊ-ն գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու է ընդդիմության դատաստանի
Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնն ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը
«Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան»-ի պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ ԱԺ-ում, թե՛ փողոցային պայքարում
Պայքարը մտնում է վճռական փուլ․ Սուրեն Պետրոսյան
Ավելին
Ավելին