Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածը մեքենան շահագործելու ժամանակ անզգուշաբար կպել է էլեկտրալարի, ինչից հետո ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը հոսանքահարվել է։
Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 9-րդ փողոցում «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա է այրվել, կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, դեպքի մասին ահազանգն ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են ժամը 14։55-ի սահմաններում։
Հրշեջները մարել են «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, ավտոմեքենայի մոտ էլ հայտնաբերել են տղամարդու դի։
Կայքի տեղեկություններով` դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ մահացածը մեքենան շահագործելու ժամանակ անզգուշաբար կպել է էլեկտրալարի, ինչից հետո ավտոմեքենայույմ հրդեհ է բռնկվել, իսկ վարորդը հոսանքահարվել է։
Այդ տեղեկությունը ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։
Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։